00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Համաձայնելով Բաքվի 5 կետերին` ՀՀ-ն փակում է արցախցիների ինքնորոշմանը սատարելու էջը

ՀՀ–ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը
Բաժանորդագրվել
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը, որով կոչ է արվում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում։
Փառուխ գյուղի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան ու դրան ի պատասխան պաշտոնական Երևանի կողմից պատասխանատվության բոլոր սլաքների ուղղումը դեպի Մոսկվա, հերթական արձանագրումն է, որ ՀՀ-ն այսօր այնքան էլ հետամուտ չէ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր դերակատարմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Հերմինե Մխիթարյանը։

«Արցախի ԱԺ հայտարարությունն ունի երկու կարևոր մեսիջ. նախ դա սթափության կոչ էր` ուղղված համայն հայությանը` միավորվելու, միասնական ու միակամ լինելու Արցախին սպառնացող ներկա մարտահրավերների առջև։ Իրավացիորեն հիշեցվում է, որ հայկական պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին հենց Արցախում է։ Երկրորդ կարևոր մեսիջի համաձայն` հայտարարության նպատակը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ՀՀ իշխանություններին այսօրվա իրականության ու մեզ սպառնացող վտանգների մասին նման ձևաչափով հերթական անգամ զգուշացնելն էր»,- նշեց փորձագետը։

Մխիթարյանի դիտարկմամբ` Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքները բովանդակային առումով բավական մեծ են, ինչի մասին վկայում են երկու կողմերից եկող մեսիջները։
Ողջունելի է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Լուիջի դի Մայոն հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Ըստ նրա` քննարկվող հարցերի հիմնական շրջանակը ներառելու է Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ կետերը, որոնց առթիվ պաշտոնական Երևանն իր համաձայնությունն արդեն տվել է, թեև այդ կետերը, փորձագետի գնահատմամբ, բավական վտանգավոր են և արձանագրում են, որ ՀՀ-ն համաձայնության դեպքում հրաժարվում է Արցախից` փակելով տեղի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքին սատարելու էջը։

«Նախորդ տարվա բրյուսելյան հանդիպումն ու ապրիլի 6-ին սպասվող հանդիպումն Արևմուտքի կողմից իր կորցրած դիրքերը վերականգնելու և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ներգրավվածությունն առնվազն բալանսավորելու, իսկ եթե հաջողվի՝ առհասարակ դուրս թողնելու նպատակ է հետապնդում»,- ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետը։

Մխիթարյանի կարծիքով` բրյուսելյան հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է արցախյան հիմնախնդրի կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, ինչի ուղղությամբ աշխատում էր տասնամյակներ շարունակ, ուստի այժմ փորձում է հակամարտության կարգավորման հովանավորությունը տալ Եվրոպային, իսկ հայկական կողմն, ըստ էության, դեմ չէ և նույնիսկ ողջունում է այդ հարթակը։
Մեր խաղաղությունը փխրուն է. պաշտպանության փոխնախարարը` հնարավոր լարման մասին
Արցախի Ազգային ժողովն ապրիլի 5-ին հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։
Խորհրդարանը արձանագրում է նաև, որ Արցախը շարունակելու է հետևողական լինել միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներում։
Լրահոս
0