00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ կենսաբանները շրջանցում են օրենսդրությունը` օգտվելով դիվանագիտական իմունիտետից. ՌԴ ՊՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցԻգոր Կիրիլով
Իգոր Կիրիլով - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն փորձել է նաև Ուկրաինայի զինվորականների վրա նոր դեղամիջոցներ փորձարկել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Վրաստանյան Լուգարի կենտրոնում աշխատող ամերիկացի ռազմական կենսաբանները շրջանցում են Վրաստանի օրենսդրությունը` օգտվելով դիվանագիտական իմունիտետից։ ՄԱԿ–ի ԱԽ ոչ պաշտոնական նիստի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Կենտրոնում աշխատող ամերիկացի ռազմական կենսաբանները դիվանագիտական իմունիտետ ունեն։ Դա նախատեսված է 2002 թվականի համապատասխան ամերիկա–վրացական համաձայնագրով, որը բաց հասանելիություն ունի», – ասել է նա։
ԱՄՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը Ուկրաինայի կենսալաբորատորիաների թեմայից․ Պեսկով
Կիրիլովը ուշադրություն է հրավիրել Վրաստանի առողջապահության նախարարությանը հասցեագրված փաստաթղթին, որը հաստատում է, որ դիվանագիտական ալիքներով, առանց ստուգումների և տեղի վերահսկող մարմիններին ներկայացնելու, բիոնյութեր են տեղափոխվել։
ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման գործողությունները վարկաբեկում են «դիվանագիտական իմունիտետ» հասկացությունը և թույլ են տալիս ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներին խնդիրներ լուծել և կատարել սեփական կառավարության առաջադրանքները` շրջանցելով վրացական օրենսդրությունը։
Գեներալը հայտարարել է նաև, որ ԱՄՆ–ն ցանկացել է ուկրաինացի զինծառայողների վրա նոր դեղեր փորձարկել։
Նրա խոսքով` ՌԴ ՊՆ–ն վերլուծել է ուկրաինական զինվորականների վրա կատարված ուսումնասիրությունների մասին տվյալները։
«Փաստաթղթեր են ստացվել, որոնք հաստատում են ուկրաինացի զինծառայողների վրա նոր դեղամիջոցների փորձարկման մտադրությունը։ Խոսքը Deep Drug դեղամիջոցի սքրինինգային համակարգի մասին է, որը լիցենզավորման ընթացակարգ չի անցել ԱՄՆ–ում և Կանադայում», – ասել է Կիրիլովը։
Նա հավելել է, որ նման աշխատանքներն արգելված են ԱՄՆ տարածքում, և ռազմական գերատեսչության կողմից իրականացվում են երկրի սահմաններից դուրս։
Ըստ Կիրիլովի` 2010 թվականին Ինդոնեզիայի իշխանությունները բազմաթիվ խախտումների պատճառով Ջակարտայում դադարեցրել էին ԱՄՆ ՌԾՈւ բժշկական կենտրոնի գործունեությունը։ Ստացված նյութերն օգտագործվել էին Պենտագոնի հետ աֆիլացված «Գիլեադ» դեղագործական ընկերության շահերից ելնելով, որն իր «Սովալդի» դեղամիջոցը փորձարկում էր վրացական Լուգարի կենտրոնում, ինչն ավարտվեց պացիենտների շրջանում զանգվածային մահացության դեպքերով։
Լրահոս
0