https://armeniasputnik.am/20220406/erevanjan-litshy-hangsti-gvoti-meknarkel-en-taratsqi-maqrman-ashkhatanqnery-40598298.html
Երևանյան լիճը` հանգստի գոտի. մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները
Երևանյան լիճը` հանգստի գոտի. մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները
Նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում։ 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T11:30+0400
2022-04-06T11:30+0400
2022-04-06T15:21+0400
երևանյան լիճ
երևան
երևանի քաղաքապետարան
հրազդանի կիրճ
հրաչյա սարգսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/06/40596900_0:110:2048:1262_1920x0_80_0_0_e12d5560b90ad2daf9966ead699fbf52.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, որտեղ նախատեսվում է նաև հանգստի գոտի ստեղծել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12.500 խ/մ թափոնների հավաքում ու տեղափոխում(որպեսզի չլցվի Երևանյան լիճը):«Լճի մաքրմանը զուգահեռ, համայնքը քննարկում է նաև տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում:Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա եղել է նաև քաղաքային տնկարանում, որտեղ ներկայացվել են 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Նախատեսվում է ընթացիկ տարում ընդլայնել ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր գրքում» գրանցված տեսակներ։
երևանյան լիճ
երևան
հրազդանի կիրճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/06/40596900_0:0:1820:1365_1920x0_80_0_0_5517c077e15bbc8a630f3e705ee6aed8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երևանյան լիճ, երևան, երևանի քաղաքապետարան, հրազդանի կիրճ, հրաչյա սարգսյան
Երևանյան լիճը` հանգստի գոտի. մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները
11:30 06.04.2022 (Թարմացված է: 15:21 06.04.2022) Նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, որտեղ նախատեսվում է նաև հանգստի գոտի ստեղծել: Տեղեկությունը
հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12.500 խ/մ թափոնների հավաքում ու տեղափոխում(որպեսզի չլցվի Երևանյան լիճը):
«Լճի մաքրմանը զուգահեռ, համայնքը քննարկում է նաև տարածքում հանգստի գոտի ստեղծելու հնարավորությունը: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը։ Կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի էներգախնայող լուսատուներով, կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ»,– ասված է հաղորդագրությունում:
Լճի աղտոտվածության հիմնական պատճառը կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբն է, որը կուտակվում է լճի տարածքում՝ բնակիչների անբարեխիղճ պահվածքի հետևանքով:
Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա եղել է նաև քաղաքային տնկարանում, որտեղ ներկայացվել են 2022թ. ծրագրով նախատեսվող աշխատանքները: Նախատեսվում է ընթացիկ տարում ընդլայնել ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից փաստացի օգտագործվում է մոտ 10 հա-ն: Այժմ ջերմոցում ու տնկարանում է աճեցվում քաղաքում տնկվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը. շուրջ 30 աշխատակցի ձեռքով աճեցվում է մոտ 60 անուն բույս, այդ թվում՝ նաև «Կարմիր գրքում» գրանցված տեսակներ։