00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մհեր Գրիգորյան
Բաքվի հետ սահմանագծման աշխատանքն արդյունավետ է. Մհեր Գրիգորյան
17:07
3 ր
Մհեր Գրիգորյան
Քամիլ Զեյնալիի հարցով Հայաստանը գործողությունների կդիմի. Մհեր Գրիգորյան
17:10
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Միսաք Մանուշյան. «Մեռնում եմ, երբ հաղթանակին մնում է ընդամենը մեկ քայլ»
18:07
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երուսաղեմի հայ պատրիարքարանի կալվածքները վարձով են տրվում առանց միաբանների որոշման

Երուսաղեմի հայ պատրիարքարանը կարող է կորցնել եկամուտի մեծ մասը
Բաժանորդագրվել
Երուսաղեմի հայկական պատրիարքության միաբանության անդամ Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է պատրիարքարանում տիրող իրավիճակը։
Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։ Լուրեր են պտտվում, որ պատրիարք Նուրհան Մանուկյանն ուզում է այդ կալվածքները 99 տարով վարձով տալ գործարարներին։ Պատրիարքության միաբանության անդամ Արիս սրբազանը Sputnik Արմենիայի եթերում ասաց՝ առանց միաբանների որոշման պատրիարքը չի կարող վարձով տալ կալվածքները, իսկ եթե անի՝ ուրեմն պատրիարքությունը անվստահելի ղեկավարների ձեռքում է։
Եթե վերոնշյալ հասութաբեր կալվածքները վարձով տրվեն, ապա պատրիարքարանը բիզնեսներից ստացած վարձավճարի փոխարեն կստանա տարեկան վարձ այն շինարարներից, որոնք տարածքը վարձով կվերցնեն, ինչը ավելի քիչ գումար կլինի, քան վանքի ներկա տարեկան եկամուտն է։ Թե հիմա ինչքան եկամուտ ունի վանքը, սրբազանը հստակ չկարողացավ ասել, բայց, իր տվյալներով, նախկինում տարեկան մոտ 5 մլն դոլարի եկամուտ էր ունենում։
Իրականում կալվածքների վարձով տալը, բնականաբար, արգելված չէ, այդ վարձի հաշվին է պատրիարքարանն ապրում, սակայն դա ենթադրում է որոշակի գործընթաց, և միայն վանական իշխանությունները չեն կարող միայնակ որոշում կայացնել կալվածքները վարձով տալու համար։
«Նախ պետք է տնօրենների խորհուրդը տեղեկանա և հավանություն տա վարձակալությանը, և եթե վարձակալության ծրագիրը 25 կամ ավելի տարով է, պետք է հրավիրվի միաբանության ընդհանուր ժողով, և այդ ժողովը պետք է վավերացնի նման վարձակալությունը։ Այսինքն` մինչև 99 տարի վարձակալության որոշումը միաբանության ժողովի իրավասության շրջանակներում է»,- բացատրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Սրբազանի խոսքով՝ 2015 թվականին միաբանական ժողովը վարձակալության իրավունքի ժամկետն էլ կրճատել է՝ իջեցնելով այն 99-ից 49 տարվա։ Այս պարագայում ակնհայտ է՝ ներկա պատրիարքը անտեսել է միաբանական ժողովի կամքը և կանոնները։ Թեպետ վերջնական որոշման մասին տեղեկություն չկա, սակայն միաբանների ժողով մինչ այս չի հրավիրվել, եթե պատրիարքն այդ ժողովը չհրավիրի, պատրիարքությունը շատ լուրջ հարցի առաջ կկանգնի։
Հարցին՝ արդյոք այս խնդրին կարո՞ղ է միջամտել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սրբազանը պատասխանեց՝ կաթողիկոսը բարոյական և հոգևոր իշխանություն ունի միջամտելու այսպիսի ազգային բնույթ ունեցող հարցերին։ Իհարկե, պատրիարքությունը վարչականորեն անկախ է, բայց հոգևոր դաշտում ենթակա է կաթողիկոսին։
Ծագած խնդրի պատճառով հնարավոր է նաև` պատրիարքի հրաժարականը պահանջվի։ Սրբազանն ասում է՝ «Կովերի պարտեզի» որոշումն էլ պատրիարքը դեռ կարող է չեղարկել, այլապես խնդիրը կմնա Իսրայելի դատական համակարգի հույսին, իսկ եթե պատրիարքը շարունակի ոտնահարել միաբանական կանոնագիրը և միաբանական ժողովի որոշումը, ապա կա՛մ պատրիարքը պետք է հրաժարական տա, կա՛մ նրան պետք է ստիպեն, որ հեռանա։
«Բնական է` սա արվում է եկամուտ ապահովելու համար, բայց միշտ չէ, որ եկամուտը պետք է դեր խաղա»,- ասաց Արիս սրբազանը։
Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայ համայնքին, ապա, ըստ սրբազանի, նրանք վախենում են դեմ արտահայտվել, քանի որ շատերը վանական տներում են ապրում, և պատրիարքը կամ կալվածքների տեսուչը կարող են նրանց դուրս հանել այդ բնակարաններից։
«Նրանց ճակատագիրը պատրիարքի իշխանությունից է կախված։ Այդ պատճառով ընդհանրապես չեն համարձակվում դեմ գնալ պատրիարքին կամ վանական ներկա իշխանությանը»,- ասաց սրբազանը։
Թվում է, թե հարցը միայն հայկական համայնքին է վերաբերվում, սակայն սրբազանի տվյալներով` խնդիրը նաև քաղաքական երանգ է ստանում․ Երուսաղեմը խնդրո առարկա է Իսրայելի և Պաղեստինի միջև, Պաղեստինը այն համարում է իր մայրաքաղաքը և Իսրայելից պահանջում այդ քաղաքը, ու երբ այսպիսի մեծ կալվածք Երուսաղեմում երկարաժամկետ վարձով է տրվում հրեա առևտրականի, հարցը քաղաքական բնույթ է ստանում։ Դրա համար, ըստ սրբազանի, պաղեստինյան իշխանության կողմից մի հանձնախումբ եկել է Մայր աթոռ՝ կաթողիկոսի հետ խոսելու և այս հարցը քննարկելու համար։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցիչ հայտարարություն էին ստորագրել, որում նշվում էր` «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Լրահոս
0