00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե լոգիստիկ հարցերը չլուծվեն, ՀՀ–ն դուրս կմնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայից

Մանվելյան. Եթե լոգիստիկ հարցերը չլուծվեն, ՀՀ–ն դուրս կմնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայից
Բաժանորդագրվել
Էներգետիկ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ տարածքում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծելու հեռանկարին։
Եթե լոգիստիկ հարցերը չլուծվեն, Հայաստանը դուրս կմնա ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայից, իսկ եթե մինչև 2025 թվականն ինչ–որ բան փոխվի, անդամակցության պահը կդառնա իրատեսական, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ Արմեն Մանվելյանը։
Նա մատնանշեց, որ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծելու գաղափարն ամրագրված է ԵԱՏՄ–ի կանոնադրության մեջ, և երբ կառույցը ստեղծվում էր, նրա գրավիչ կողմերից մեկն էլ այն էր, որ պետք է ունենա ընդհանուր էներգետիկ շուկա` էլեկտրաէներգիայի, գազի ու նավթի առանձին ուղղություններով, ընդ որում` նախատեսվում էր, որ սկզբում պետք է ստեղծվի հենց էլեկտրաէներգետիկ շուկան։
«Իրականության մեջ այն թվերը, որոնց մասին հրապարակավ հայտարարում են, նշանակում է, որ գործընթացը ձգձգվում է, մինչդեռ տվյալ շուկան պետք է ձևավորված լիներ ավելի վաղ։ Ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան ենթադրում է ընդհանուր հաղորդակցության համակարգերի գործարկում, ընդհանուր գնային համակարգի առկայություն միջինացված տարբերակով և ամենակարևորը` պետք է ԵԱՏՄ տարածքում գործեն բորսայական կետեր, որտեղ հնարավորություն կլինի վաճառել էլեկտրաէներգիայի ավելցուկը»,– ասաց Մանվելյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ընդհանուր շուկայի ստեղծումն ինչպես կանդրադառնա Հայաստանի էներգետիկ համակարգի վրա, նա ընդգծեց, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ի հետ ընդհանուր սահման չունի, ինչը խնդրահարույց է։
«2016 թվականին նախատեսված էր, որ պետք է ստեղծվի Ռուսաստան–Վրաստան–Հայաստան էլեկտրաէներգիայի բարձրավոլտ համակարգ, սակայն պայմանագիրը, ցավոք սրտի, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մնացել է թղթի վրա, և այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։ Այժմ ՀՀ–ն չունի էներգետիկայի նախարարություն, էներգետիկ քաղաքականություն, հետևաբար նման պայմաններում դժվար է իրատեսական գնահատական տալ, թե ինչ կարող է լինել»,– նշեց Մանվելյանը։
Նա հիշեցրեց, որ 2016 թվականին կնքված պայմանագրով նախատեսված էր, որ Հայաստանի ու Վրաստանի միջև կկառուցվի բարձրավոլտ նոր համակարգ, որի ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։
Նույն պայմանագրով նախատեսվում էր նաև Հայաստան–Իրան բարձրավոլտ համակարգի կառուցումը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2019 թվականին, սակայն այսօր կառուցված է այդ համակարգի մոտ 30 տոկոսը, և քանի դեռ նշված համակարգերը դեռ չկան, ապա ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի մաս կազմելու մասին խոսել չենք կարող։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինայի հայտարարության համաձայն` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները որոշել են ԵԱՏՄ տարածքում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծել 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։
ԵԱՏՄ մասին պայմանագրում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին։ Փաստաթուղթը սահմանել է ընդհանուր շուկայի գործունեության հիմքերը, սահմանել է մասնակիցների ու ենթակառուցվածքային կազմակերպությունների, էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի սկզբունքները:
Լրահոս
0