«Հրեշտակ է». Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր նոր լուսանկարները

© Photo : Instagram / dovlatyan_annaԱննա Դովլաթյան
Աննա Դովլաթյան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Աննա Դովլաթյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հրապարակված տեսանյութում աղջնակը խաղում է հոր` դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Դերասանուհի և երգչուհի Աննա Դովլաթյանը Ինսթագրամի իր էջում նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել դստեր` Կարինայի մասնակցությամբ։
Լուսանկարներում փոքրիկը շան հետ է, իսկ տեսանյութում գնդակով խաղում է հոր` դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։
Աննայի էջի հետևորդների մեկնաբանությունները չեն ուշացել։
«Հրեշտակ է։ Ի՜նչ սիրուն է։ Շատ համովն է»,- գրել են նրանք։
Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Աննա Դովլաթյանն ու դերասան Դավիթ Աղաջանյանը, 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացան 2018 թվականի օգոստոսի 27-ին։
Նրանց առաջնեկը ծնվեց 2021 թվականի հուլիսի 4-ին։
«3 տարի երջանիկ». Աննա Դովլաթյանը սիրելիի հետ լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել
Լրահոս
0