00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Էմմա Պոգիկյանը The Art Oscar ստացավ Դուբայում, կամ ինչ կապ ունեն Ռոկոն և Դեդո-Բաբոն

© Sputnik / Asatur YesayantsThe Art Oscar Award հաղթող Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում Հայաստանի NFT խորհրդանիշի հետ
The Art Oscar Award հաղթող Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում Հայաստանի NFT խորհրդանիշի հետ - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
Մարքեթոլոգ Էմմա Պոգիկյանի ստեղծած NFT- ն Expo 2020 Dubai-ի Chiko&Roko նախագծի շրջանակում ճանաչվեց ամենագեղեցիկն ու արժանացավ The Art Oscar-ի։ Հայկական զարդագրերով NFT նապաստակը սիրվեց ու հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, հիմա անգամ իր ֆան-ակումբն ունի։
Այն, որ մի օր օսկարակիր է դառնալու, Էմմա Պոգիկյանի մտքով չէր էլ անցնի։ Թվային լուծումները փոխել են աշխարհը, 28-ամյա Էմման էլ արդեն իր «Օսկարն» ունի։ «Օսկարի» այս արձանիկը պահարանում չես դնի, փոխարենն այն եզակի է, որովհետև NFT է։ NFT-ն բառացի նշանակում է «ոչ փոխարկելի միավոր» (non-fungible token), պատկերացրեք՝ թվային արվեստ, որը կարելի է գնել, վաճառել, վերավաճառել։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մի քանի տասնյակ հազար դոլարով կարող ես գնել, օրինակ, նկար, որը չես կարող շոշափել, ամրացնել պատին և այլն։ Բայց NFT-ն թվային աշխարհի նորաձևության վերջին ճիչերից է և շատ արագ տարածում է գտնում։
© Photo : provided by Emma PogikyanՀայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Էմման, մոտ 9 տարի է՝ մարքեթինգով է զբաղվում, Գերմանիայում կրթություն ստանալուց հետո սիրահարվել է այս աշխարհին։ Ասում է՝ ոչ միայն մասնագիտությամբ, այլև հոգով-սրտով ու ամբողջ էությամբ է մարքեթոլոգ։ Նպատակ ունենալով ավելի հմտանալ իր գործում՝ որոշեց, որ գոնե դիզայնից պետք է գլուխ հանել, որ դիզայներների հետ աշխատելիս ավելի գրագետ ձևակերպի իր պահանջներն ու ցանկությունները։ Արի ու տես, որ դիզայնն էլ սիրեց։ Կորոնավիրուսային լոքդաունի օրերին ազատ ժամանակը որոշեց իմաստով օգտագործել ու սկսեց հմտանալ դիզայնում, առավել ևս, որ փոքրուց նկարել շատ էր սիրում։
© Sputnik / Asatur YesayantsThe Art Oscar-ի մրցանակակիր Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում, Հայաստանի NFT խորհրդանիշի հետ
The Art Oscar Award հաղթող Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում Հայաստանի NFT խորհրդանիշի հետ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
The Art Oscar-ի մրցանակակիր Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում, Հայաստանի NFT խորհրդանիշի հետ
«Սկզբում NFT-ների դեմ փորձում էի «պայքարել», մի քիչ old school եմ (ավանդապահ), ֆուտուրիստական բաները դժվար եմ ընդունում, բայց NFT-ների թեման իսկապես հետաքրքիր է։ Մտածեցի՝ իմ հավաքածուն ստեղծեմ, որն ինչ-որ կերպ Հայաստանի հետ կապված կլինի»,- պատմում է Էմման։
Էմմայի այս որոնումներն ինչ-որ առումով համընկան Expo 2020 Dubai-ի շրջանակում անցկացվող Chiko.roko նախագծի հետ։ Նախագծի հեղինակները ռուսական հայտնի «Смешарики» մուլտֆիլմի ստեղծողներն են։ Մրցույթի պայմանն էր ստեղծել NFT խաղալիք «Смешарики»-ի երկու հերոսներից որևէ մեկի՝ երկնագույն նապաստակ Կռոշի (Ռոկո) կամ վարդագույն ոզնու (Չիկո) տեսքով։ Էմման մրցույթի մասին բավական ուշ իմացավ, ընդհանուր առմամբ, NFT-ի դիզայնի հաստատումը, ստեղծումը և ներբեռնումը տևել է մի քանի օր։ Ասում է՝ թեպետ ինքն իր հանդեպ թերահավատ էր, բայց ամուսինն ու մտերիմ ընկերներից մեկը ստիպեցին մասնակցել։
© Photo : provided by Emma PogikyanՀայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
«Մեր գլխավոր նպատակն էր Արցախի խորհրդանիշները՝ Ղազանչեցոցը, Դեդո-Բաբոն կապել Հայաստանի հետ։ NFT-ն շատ երկար կյանք ունի, եթե օնլայն դարձավ, իր դեմ պայքարել չի լինի, քանի որ մեր երեխաները, մեր ապագա սերունդներն ավելի շատ կապված են լինելու օնլայն հարթակի հետ։ Որոշեցինք փորձել մեր պատմությունն այդպես ամրագրել ու մի քայլ առաջ լինել մեր հարևաններից»։
Էմման ընտրեց Ռոկոյի կերպարն ու նախնական դիզայնը ստեղծեց․ որոշեց հայկական թռչնատառերը օգտագործել, դիզայնում ներառեց միայն «է» տառը (էություն), նաև Արարատը, Ղազանչեցոցը, Դեդո-Բաբոն, Ռոկոյի ձեռքում էլ դուդուկ պատկերեց։ Ասում է՝ անգամ հայկական տոլման էր ուզում ներառել, բայց հասկացավ՝ արդեն շատ է։ Կազմակերպիչներից շատ արագ պատասխան ստացվեց․ամեն ինչ հրաշալի է, միայն խնդրում են դիզայնից հանել, այսպես ասած, խնդրահարույց պատկերները, քանի որ քաղաքականության մեջ մտնել չեն ուզում։
© Photo : provided by Emma PogikyanՀայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
«Շատ էին հավանել մեր թռչնագրերը, ասացին՝ ամբողջ այբուբենը պետք է լինի, նաև դուդուկի գաղափարն էին սիրել, որովհետև դեռ ոչ մեկի մտքով չէր անցել կերպարների ձեռքն ինչ-որ առարկա դնել։ Բայց դե այս մրցույթին մասնակցելու իմ միակ մոտիվացիան Արցախն էր, ուստի չէի կարող ամբողջությամբ հանել բոլոր էլեմենտները, որոնք Արցախի հետ էին ասոցացվում, մի քանի տեղ թողեցի Դեդո-Բաբոն»,- չարաճճի ժպտալով ասում է Էմման։
NFT Ռոկոյին վերջնական տեսքի բերելու համար ընդամենը 2 օր ուներ։ Ասում է՝ ընդհանրապես չի քնել, ուսումնասիրել է հայկական զարդանախշերը, գույները, Թորոս Ռոսլինի թռչնատառերը, որ իր ստեղծածները միաժամանակ և՛ գրագետ լինեն, և՛ կրկնություն չլինեն։
«Արդեն սպասում էի, որ NFT-ն պետք է օնլայն դրվի, ինձ ուղարկեցին վերջնական տեսքով հաստատման ու տեսա, որ Դեդո-Բաբոն հանել են դիզայնից։ Շատ տխրեցի։ Երբ նախագծի ղեկավարն իմացավ, թե ինձ համար որքան կարևոր է Դեդո-Բաբոյի մնալը, ասաց՝ թող լինի։ Իրենք ռիսկի գնացին, քանի որ, եթե մեր հարևանները սկանդալ բարձրացնեին, պրոյեկտը կարող էր տուժել»,- ասում է Էմման ու բացատրում՝ մտածված Դեդո-Բաբոյի պատկերը 2 տեղում, բայց ոչ շատ տեսանելի, տեղադրեցին, որ էքսպոյի ավարտից հետո նոր կարողանան ամենուր «գոռալ» ու պատմել այդ մասին»։
© Photo : provided by Emma PogikyanՀայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Մրցույթին մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրներից։ 300 մասնակիցների ներկայացրած աշխատանքներից ընտրվեցին լավագույն 20-ը։ Էմմայի համար այս մրցույթում առաջին անակնկալը դարձավ իր անունը այդ 20-ի շարքում կարդալը։ Ասում է՝ մտքով էլ չէր անցնում այդքան հեռուն գնալ իր NFT Ռոկոյի հետ։
«Պարզվեց, որ Ռոկոն ֆան-կլուբ ունի, տարբեր երկրներից գրում էին՝ մենք գիտենք, որ հայկական Ռոկոն է հաղթելու։ Շատ անսպասելի էր, մեր հայ Ռոկոն շատ արագ սիրվել ու հայտնի էր դարձել։ Մարտի 27-ի առավոտյան արթնացա, վերցրեցի հեռախոսս՝ սովորականի նման ստուգելու, թե ինչ նորություններ կան, նամակ էի ստացել․ «Շնորհավորում ենք, դուք հաղթել եք, բայց այդ մասին ավելի ուշ կհայտարարենք»։ Կարդացի ու չհավատացի կարդացածիս, մտածեցի՝ ֆեյք է։ Ժամեր անց, երբ պաշտոնապես հայտարարեցին, որ հաղթել եմ, ու իմ անունով NFT օսկարիկը հանձնեցին, շոկ էր, անբացատրելի էմոցիաներ»։
© Photo : provided by Emma PogikyanՀայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
Հայաստանի NFT խորհրդանիշ Ռոկոն
ԸստChiko.roko նախագծի՝ հաստատված NFT պատկերի որոշակի քանակություն թույլատրվում է անվճար ներբեռնել։ Էմմայի ստեղծած NFT նապաստակը կայծակնային արագությամբ collect եղավ և ռեկորդային լայքեր ստացավ։
Հայ Ռոկոն այնքան է սիրվել, որ Instagram-ում իր պաշտոնական էջն էլ ունի՝ NFT Ռոկոյան, նրա հետևորդների թիվն արագ աճում է։ Ռոկոյանը ճամփորդում է ու պատմում աշխարհի մասին հայ NFT-ի աչքերով։
Էմման ասում է՝ ինչ նպատակ ուներ, դրան հասավ. թվային ձևակերպումով աշխարհին պատմեց Հայաստանի, հայկական մշակույթի, զարդագրերի մասին, իսկ Դեդո-Բաբոյի շնորհիվ էլ աշխարհով մեկ գոռաց՝ Արցախն ընդմիշտ հայկական է։
© Sputnik / Asatur YesayantsThe Art Oscar-ի մրցանակակիր Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում, Հայաստանի NFT խորհրդանիշի հետ
The Art Oscar Award հաղթող Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում Հայաստանի NFT խորհրդանիշի հետ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2022
The Art Oscar-ի մրցանակակիր Էմմա Պոգիկյանը Dubai Expo 2020-ում, Հայաստանի NFT խորհրդանիշի հետ
Լրահոս
0