https://armeniasputnik.am/20220406/pashinjany-shnvorhavvorakan-ugherdzner-e-hghel-chinastani-nakhagahin-ev-varchapetin-40596211.html
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Չինաստանը զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և... 06.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-06T10:45+0400
2022-04-06T10:45+0400
2022-04-06T10:46+0400
ուղերձ
նիկոլ փաշինյան
չինաստան
վարչապետ
նախագահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1527/47/15274763_0:0:1601:901_1920x0_80_0_0_9ed532e1a4bfd8177c7d3ec8e3349093.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և դրանք անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել են առողջ և հաստատուն ուղիով:ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:Փաշինյանն իր գործընկեր Լի Կեցյանին ուղղված ուղերձում էլ նշել է, որ Չինաստանը Հայաստանի կողքին է եղել տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։Ինչպես ավելացնել արտահանումների ծավալը դեպի Չինաստան. Քերոբյանը խոսել է գործարարների հետՆա ընդգծել է, որ երկու երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։Փաշինյանը քաջառողջություն և հետագա հաջողություններ է մաղթել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1527/47/15274763_54:0:1475:1066_1920x0_80_0_0_929cd51bd7a3df6f3de7c35503807510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուղերձ, նիկոլ փաշինյան, չինաստան, վարչապետ, նախագահ
ուղերձ, նիկոլ փաշինյան, չինաստան, վարչապետ, նախագահ
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
10:45 06.04.2022 (Թարմացված է: 10:46 06.04.2022) ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Չինաստանը զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում վարչապետը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և դրանք անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել են առողջ և հաստատուն ուղիով:
«Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չինացի ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:
Փաշինյանն իր գործընկեր Լի Կեցյանին ուղղված ուղերձում էլ նշել է, որ Չինաստանը Հայաստանի կողքին է եղել տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։
Նա ընդգծել է, որ երկու երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։
Փաշինյանը քաջառողջություն և հետագա հաջողություններ է մաղթել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն: