00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Զախարովան` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հանելու մասին
19:31
1 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
15:00
6 ր
Արամ Մանուկյան
«Շանտղություն է բոլոր այն մարդկանց արածը, որոնք փորձում են այս բոլոր սրբություններին, մոտենալ իրենց կեղտոտ թաթիկներով․Մանուկյան
15:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերբիան ՌԴ–ի հետ կշարունակի բարեկամական հարաբերությունները. Պուտինն ու Վուչիչը զրուցել են

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Վուչիչի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Ալեքսանդր Վուչիչի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Ալեքսանդր Վուչիչի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սերբիայի արտահերթ նախագահական ընտրություններում Վուչիչը հաղթել է` հավաքելով ձայների գրեթե 59 տոկոսը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԵՄ–ի ճանապարհին Սերբիան կշարունակի ՌԴ–ի հետ բարեկամական հարաբերությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սերբիայի նախագահի վարչակազմին։
«Նախագահ Վուչիչը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ասել, որ Սերբիայի Հանրապետությունը շարունակելու է եվրոպական ուղու իր քաղաքականությունը` պահպանելով ՌԴ–ի հետ անկեղծ ու ավանդական բարեկամական հարաբերությունները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների` այդ թվում Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ։
Բացի այդ Վուչիչի խնդրանքով Պուտինը տեղեկացրել է նրան ռուս–ուկրաինական բանակցությունների ընթացքի մասին, կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումը։
Տեղեկացվում է, որ քննարկվել է ՌԴ–ից Սերբիա գազի մատակարարումների նոր պայմանագիրը։
«Նախագահ Վուչիչը նախագահ Պուտինին ծանոթացրել է այն բարդությունների հետ, որոնց Սերբիան բախվում է հում նավթի ներկրման ժամանակ և վստահություն հայտնել, որ «Գազպրոմ նեֆտը» Սերբիայի ղեկավարության, ինչպես և ԵՄ գործընկերների հետ իրավիճակից ելք կգտնեն», – ընդգծված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Վուչիչն ու Պուտինը փաստել են, որ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը, որն ուներ Սերբիան, ավարտվում է այս տարվա մայիսի 31-ին, և անհրաժեշտ է սեղմ ժամկետներում սկսել բանակցել դեպի Սերբիա կարևոր այս էներգակրի գնի, ծավալների և մատակարարման այլ պայմանների վերաբերյալ։
Սերբիան ՌԴ–ից այսօր օրական 6 մլն խմ գազ է ստանում 1000 խմ–ի դիմաց 270 դոլարով։
Սերբիան չի միանա հակառուսական պատժամիջոցներին. ԱԳՆ
Ապրիլի 3-ին Սերբիայում կայացան նախագահական, խորհրդարանի 250 պատգամավորի արտահերթ ընտրությունները, ինչպես նաև Բելգրադ, Բոր քաղաքներում ՏԻՄ և տասնյակ այլ քաղաքապետարանների ընտրություններ։ Ձայնի իրավունք ունեին ավելի քան 6.5 մլն քաղաքացի։ Մասնակցությունն ավելի քան 58 տոկոս է կազմել։
ԿԸՀ հաստատած նախնական տվյալներով` 97 տոկոս քվեաթերթիկի մշակումից հետո Վուչիչը ստացել է ձայների 58,59% տոկոսը։ Նրա մրցակիցը` Զդրավկո Պոնոշը` 18,32% տոկոս։ Սերբիայի առաջնորդը ապրիլի 4–ի գիշերն արդեն իսկ հայտարարել է առաջին փուլում տարած հաղթանակի մասին։
Արդյունքների հրապարակումից հետո Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականությունն ու ՌԴ–ի հետ կպահպանի գործընկերային և բարեկամական հարաբերությունները։
Լրահոս
0