00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թաքստոցից հարվածելու համար»․ ինչո՞վ է ԱՄՆ-ը զինում ուկրաինական բանակը

© AP Photo / Cpl. Alexis Moradian Switchblade ԱԹՍ
 Switchblade ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային փոխանցել փոքր չափսի անօդաչու թռչող սարքեր։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Անդրեյ Կոց․ Վաշինգտոնը մտադիր է Կիևին Switchblade անօդաչու թռչող սարքերի խոշոր խմբաքանակ փոխանցել։ Փոքր չափսի դրոնները թիրախն ինքնուրույն գտնող ռազմամթերք են, ինչը մարտավարական արդյունավետ զենք է: Բայց ռուսական բանակը պատասխանելու բան ունի։

Դրոն` ուսապարկից

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեռ մարտի կեսերին հայտարարել էր Ուկրաինային որպես ռազմական օգնություն լրացուցիչ 800 մլն դոլար հատկացնելու մասին. Կիևին կուղարկեն Stinger 800 շարժական զենիթահրթիռային համալիրներ, 2 հազար Javelin հրթիռ, հազար թեթև հակատանկային զենք և 6 հազար AT-4 նռնականետ: Բացի այդ, զինված ուժերը կստանան հրաձգային զենք, զրահաբաճկոններ ու սաղավարտներ, զինամթերք: Օրերս հայտնի է դարձել, որ Պենտագոնը դաշնակցին տրամադրել է նաև Switchblade-100 անօդաչու թռչող սարք։
Այդ ռազմամթերքը՝ այսպես կոչված, կամիկաձե դրոնները, մշակել են ԱՄՆ-ի ցամաքային զորքերի պատվերով, Աֆղանստանի դժվարամատչելի լեռնային շրջաններում թալիբների դեմ պայքարելու համար:
«Ռուսները պետք է խրվեն այնտեղ». ինչպես է ԱՄՆ-ն թեժացնում հակամարտությունն Ուկրաինայում
Սպառազինության մեջ ներդրվել են 2011-ին, արտադրվել է մի քանի հազար ԱԹՍ։ Ամերիկացի հետևակայինները և հատուկջոկատայինները հաջողությամբ կիրառել են դրանք Միջին և Մերձավոր Արևելքում։
Սարքի երկու տարբերակ կա՝ հակահետևակային ու հակատանկային: Առաջինը` Switchblade-300-ը, մոտ 2,5 կգ է, տեղավորվում է զինվորականի սովորական ուսապարկում։ Զինամթերքը գտնվում է կոմպակտ տրանսպորտային-արձակման կոնտեյներում և սեղմված օդի միջոցով երկինք է արձակվում: Թռիչքի հեռավորությունը մինչև 10 կիլոմետր է, մարտական մասի հզորությունը համարժեք է ավտոմատ նռնականետի 40-միլիմետրանոց կրակոցին: Կրեյսերային արագությունը՝ 100 կմ/ժ, դիտարկման ու նշանառության համար նախատեսված են ցերեկային ու գիշերային տեսախցիկներ։

Հակատանկային Switchblade-600-ը խոշոր ու ծանր է՝ 23 կիլոգրամ: Խոցում է թիրախները օպերատորից մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա։ Մարտական մասը նման է Javelin հակատանկային հրթիռային համալիրին: Ամերիկացիների խոսքով՝ այդ զենքը վերևից հարվածելու դեպքում արդյունավետ է ցանկացած ժամանակակից զրահատեխնիկայի դեմ։

Դրոնների երկու տարբերակներն էլ կառավարվում են սենսորային պլանշետից: Տասը րոպեում պարտրաստ են մեկնարկի: Մեկ ԱԹՍ-ի արժեքը մոտ վեց հազար դոլար է։ Նախատեսված է հակառակորդի պաշտպանության մարտավարական խորության վրա զանգվածային կիրառման համար, մտնում է ամերիկյան բանակի մոտոհրաձգային ստորաբաժանումների մեծամասնության սպառազինության մեջ: Սակայն դրանք, ինչպես նաև թիրախն ինքուրույն գտնող ռազմամթերքի ընտանիքի մյուս ներկայացուցիչները, թույլ կողմեր ունեն։

Օդային «որս»

«Գլխավոր թերությունը մարտկոցների փոքր տարողությունն է, դրանք չեն կարող երկար ժամանակ օդում գտնվել,- պարզաբանում է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը,-նույն Switchblade 300-ը օդում կարողանում է մնալ ընդամենը տասը-տասնհինգ րոպե, իսկ դա նշանակում է, որ թիրախը պետք է լուսավորի ավելի մեծ հետախուզական անօդաչու թռչող սարքը, որը նկատելի է ՀՕՊ-ի համար։
Ռուսական բանակը բավական միջոցներ ունի նոր սպառնալիքի դեմ պայքարելու համար։ Առաջին հերթին դրանք «Տոր-Մ2» զենիթահրթիռային համալիրներ են ու «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրներ։ Նրանք հայտնաբերում են, հետևում և ոչնչացնում նույնիսկ փոքր քիրախները։ Սիրիայում ՀՕՊ-ը դրանց օգնությամբ բազմիցս արտացոլել է ծայրահեղականների հարձակումները Հմեյմիմ ավիաբազայի վրա։
ԱՄՆ-ն ձերբազատվում է ամենամարտական հարյուրավոր ինքնաթիռներից
«Մեր ԶՀՀ- ները պաշտպանության երկրորդ էշելոնն են,- պարզաբանում է փորձագետը,-առաջինը ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերն են: Նրանց սարքերը կարող են ոչնչացնել անօդաչու սարքի և օպերատորի միջև կապի ալիքը և, ըստ էության, դրոնը վերածել անօգուտ երկաթի կույտի: Երբ հայերը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ստեփանակերտի վրա միացրին ռուսական արտադրության «Պոլե» ՌԷՊ համալիրները, ադրբեջանական անօդաչու ավիացիան կտրուկ նվազեցրեց ակտիվությունը։ Ոչ մի կասկած չունեմ, որ այդ նորույթները կկիրառվեն նաև Ուկրաինայում»։

Մատակարարման ուղիները

Ամերիկյան կամիկաձե դրոնները, հնարավոր է, կարող են ռուսական բանակին ինչ-ինչ կորուստներ պատճառել։ Բայց դա հաստատ չի վերածվի «գերզենքի», ինչպիսին էր մարտական տեխնիկայի այս տեսակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ 2020-ի աշնանը։ Այն ժամանակ ադրբեջանական IAI Heron ռազմամթերքը փաստացի անպատիժ ոչնչացնում էր հայկական հակաօդային պաշտպանության դիրքերը, մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջանները և դաշտային ամրությունները։
«Քաոս ստեղծել թիկունքում»․ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի վերաբերյալ նոր ծրագրեր ունի
Ստեփանակերտն ու Երևանը չունեն հակաօդային պաշտպանության այն միջոցները, որոնք ունեն ռուսական զորքերը։ Բացի այդ, մասնագետները կասկածում են, որ ուկրաինացիները կկարողանան գրագետ կիրառել արտասահմանյան նվերները։

«Դա ոչինչ չի փոխի»,- վստահ է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը,- ամերիկացիներն ինչ ուզում են` կարող են ծրագրել։ Հարցն այն է, թե ով է այդ համալիրները կառավարելու։ Դժվար թե հաջողվի արագ սովորեցնել ուկրաինացի զինծառայողներին։ Ամենայն հավանականությամբ, ԱԹՍ-ի օպերատորները լինելու են ամերիկյան մասնավոր ռազմական ըկերություների ներկայացուցիչները։ Սակայն առաջին հերթին, այդ մարդիկ իրենց իրական ռիսկի են ենթարկում, քանի որ իրենց կարող են ոչնչացնել։ Երկրորդը՝ ակնհայտ է օտարերկրյա պետության, կոնկրետ ԱՄՆ-ի միջամտությունը պատերազմին։ Եվ երրորդը՝ նման մատակարարումները նպաստում են Կիևի ռեժիմի հանցավոր գործողություններին»։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես նախազգուշացրել է, որ Արևմուտքից Ուկրաինա եկող զենքի շարասյուները լեգիտիմ թիրախ են համարվում։ Այս պահին ՆԱՏՕ-ի երկրներից միակ երթուղին Լեհաստանի հետ ցամաքային սահմանով է։ Հավանաբար, այնտեղ արդեն ամեն ինչ ռուսական ավիացիայի և բարձր ճշգրտության հրետանու թիրախում է։
Լրահոս
0