00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է կանխատեսել՝ երբ կստորագրվի պայմանագիրը. Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը

© Photo : European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխանում է լրագրողների հարցերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ համատեղ հանդիպումից հետո (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխանում է լրագրողների հարցերին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ համատեղ հանդիպումից հետո (6 ապրիլի, 2022թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
Նա շեշտել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Բոլորս միասին որոշել ենք սկսել հստակ գործընթաց խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք նաև համաձայնվել ենք ստեղծել աշխատանքային խումբ` համատեղ հանձնաժողով: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստեղծենք կայուն կապ հաղորդակցման համար:
Դժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց ես զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»,-մասնավորապես նշել է Միշելը։
Նա ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար՝ շեշտելով բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ պահվող անձանց ազատումը և անհայտ կորածների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը:
Ըստ նրա` ԵՄ-ն նույնպես կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և ավելացնել ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնություն տրամադրել հակամարտությունից տուժած բնակչությանը:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտնել է, որ երկու կողմերի զինված ուժերի համապատասխան հեռավորություն ապահովելը կարևոր տարր է միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար:
Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև և ավելի լայն առումով` Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Շառլ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին էֆեկտիվ լուծումներ գտնել ճանապարհային հաղորդակցության վերականգնման համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք` մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրահոս
0