Երեք հայ շախմատիստ Եվրոպայի առաջնության արդյունքներով աշխարհի գավաթի ուղեգիր են վաստակել

© Sputnik / Andranik GhazaryanՇախմատ
Շախմատ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եվրոպայի առաջնության կանոնների համաձայն՝ այդ իրավունքը ստացել են առաջին քսան տեղերը զբաղեցրած շախմատիստները։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի երեք ներկայացուցիչներ ընտրվել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունենալու 2023 թվականին:
Սլովենիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել: 7,5-ական միավոր հավաքած Սամվել Տեր-Սահակյանն ու Շանթ Սարգսյանը զբաղեցրել են համապատասխանաբար 13-րդ ու 14-րդ տեղերը: Երեք հայ շախմատիստներն էլ նվաճել են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։ Գավաթի խաղարկությունը տեղի է ունեալու 2023 թվականին: Եվրոպայի առաջնության կանոնների համաձայն՝ այդ իրավունքը ստացել են առաջին քսան տեղերը զբաղեցրած շախմատիստները։
Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն
Նշենք, որ ապրիլի 6–ին ավարտված մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Սամվել Տեր-–Սահակյանը և Էմին Օհանյանը:
Եվրոպայի առաջնությունն անցկացվել է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 100 հազար եվրո:
Լրահոս
0