https://armeniasputnik.am/20220407/hh-dprvocnerum-rdic-ukrainajic-ev-belarusic-zhamanats-ashakertneri-hamar-teghery-bavarar-en-40666258.html
ՀՀ դպրոցներում ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար տեղերը բավարար են
ՀՀ դպրոցներում ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար տեղերը բավարար են
Հայաստանյան դպրոցներում, որտեղ կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, աշակերտների թիվն ավելացել է 75-ով։ 07.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-07T19:41+0400
2022-04-07T19:41+0400
2022-04-07T19:41+0400
դպրոց
ռուսերեն
ուկրաինա
ռուսաստան
բելառուս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/755/48/7554874_0:181:2997:1867_1920x0_80_0_0_462ff8f362a0094051cce5f1caa68be6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից Հայաստան տեղափոխված դպրոցահասակների թիվը ՀՀ տարբեր դպրոցներում 1 շաբաթում ավելացել է ևս 18-ով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։Հայաստան տեղափոխված այդ երեխաների կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվն ու առկա տեղերը բավարարում են ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար։Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից ռուսերենով ուսուցում իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի թիվ 7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում։ Այնտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:«Սովորում ենք ռուսերեն Գրիբոյեդովի հետ». այբբենարան-կոմիքսը կօգնի երեխաներինՆշենք, որ ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: ՀՀ 45 պետական հանրակրթական դպրոց (41-ը` պետական, 4-ը` մասնավոր) ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով:
ուկրաինա
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/755/48/7554874_133:0:2864:2048_1920x0_80_0_0_10352af67b014680db2fea25d82434ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դպրոց, ռուսերեն, ուկրաինա, ռուսաստան, բելառուս
դպրոց, ռուսերեն, ուկրաինա, ռուսաստան, բելառուս
ՀՀ դպրոցներում ՌԴ–ից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար տեղերը բավարար են
Հայաստանյան դպրոցներում, որտեղ կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, աշակերտների թիվն ավելացել է 75-ով։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից Հայաստան տեղափոխված դպրոցահասակների թիվը ՀՀ տարբեր դպրոցներում 1 շաբաթում ավելացել է ևս 18-ով։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ՀՀ դպրոցներում սովորողների թիվն ավելացել է 75 –ով։ Նրանք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են»,– տեղեկացրին գերատեսչությունից:
Հայաստան տեղափոխված այդ երեխաների կրթությունը կազմակերպվում է ծնողի նախընտրած դպրոցում։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվն ու առկա տեղերը բավարարում են ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար։
«Ներկայում մեր դպրոցներում տեղեր կան Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ժամանած աշակերտների համար։ Եթե տեսնենք, որ խնդիր կա, անպայման քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասացին նախարարությունից։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից ռուսերենով ուսուցում իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի թիվ 7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում։ Այնտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
Նշենք, որ ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: ՀՀ 45 պետական հանրակրթական դպրոց (41-ը` պետական, 4-ը` մասնավոր) ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որոնցում սովորողի ընդունելությունն իրականացվում է սահմանված կարգով: