00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հստակեցվել են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունները. ինչու Արցախի մասին Բրյուսելում չի հիշատակվել

© Photo : European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդում հանդիպումից առաջ (6 ապրիլի, 2022)․ Բրյուսել. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանակցություններն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի շրջանակներում վարելու մասին դիտարկմանը Վլադիմիր Վարդանյանն արձագանքել է, որ բանակցություններում կարևորը ճկունությունն է։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Բրյուսելյան եռակողմ հանդիպմանը քննարկումը եղել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման մասին։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` մեկնաբանելով հանդիպմանը հաջորդած հայտարարություններում Արցախի խնդրի որևէ հիշատակության բացակայությունը։
«Բազում հարցերում, դիտարկումներում, բազում հայտարարություններում, ըստ էության ընդգծվել են Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, և ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի` ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ, և այդ ժողովուրդն ունի որոշակի իրավունքներ, որոնք պետք է իրագործվեն»,– ընդգծեց Վարդանյանը։
Բանակցություններն Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի շրջանակներում վարելու մասին դիտարկմանը Վարդանյանն արձագանքեց, որ բանակցություններում կարևորը ճկունությունն է ու այնպիսի իրավիճակ չստեղծելը, որը կարող է խոչընդոտել գործընթացին։
«Տվյալ պարագայում ներկայացվել են առաջարկներ, կոնտրառաջարկներ` ՀՀ–ի կողմից, Մինսկի խումբը տեղեկացված է այդ հարցերի և առաջարկների վերաբերյալ։ Գործընթացը շարունակվելու է»,–ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը խորհուրդ տվեց բոլոր հուզող հարցերի պատասխանները չփնտրել դիվանագիտական տեքստերում, այլ փորձել տեսնել տողատակերը։ Օրինակ` փոխգործակցության, անվտանգության մթնոլորտի ձևավորման մասին ձևակերպումն, ըստ նրա, ենթադրում է նաև որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափել միջադեպերից։
Ուստի լրագրողները նաև փորձեցին ճշտել` երեկվա հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման մասին հիշատակումն արդյո՞ք նշանակում է, որ ադրբեջանցիները պետք է հեռանան Քարագլխից։
«Արցախում տեղի ունեցածը, գիտեք, դատապարտվել է և՛ ՄԽ համանախագահ բոլոր երկրների կողմից, և՛, ըստ էության, որոշակի պահանջներ են ներկայացվել Ադրբեջանին։ Բրյուսելում քննարկման ենթակա հարցերի մեջ առավելապես ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հստակեցմանը»,– պատասխանեց Վարդանյանը` հավելելով, որ բրյուսելյան հանդիպումն ավարտվել է ուշ գիշերը, և դրա մանրամասները դեռ հայտնի չեն։
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ որոշ մանրամասներ հայտնի կդառնան մոտ ապագայում։
Փաշինյան-Ալիև հանդիպման հայտարարության մեջ Արցախի մասին մեկ բառ չկար. Վարդևանյան
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և հավանական խաղաղության պայմանագրի համար։
Մինչ եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ` ներկայացնելով ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղ բանակցությունների մեկնարկի հարցերը:
Լրահոս
0