00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
8 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (7 ապրիլի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (7 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանն ու ԵՄ–ն։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ։ Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով բյուսելյան հանդիպումների որոշ մանրամասներ։
«Առաջինը` բուն դելիմիտացիայի, այսինքն` սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը` սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը։ Այս թեմայով քննարկումները, հիշում եք, այդ թվում` ՌԴ միջհնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և, ի վերջո այսպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք»,– ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ կան Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածքներ ու Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերակսկողության ներքո են։
«Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանն ու ԵՄ–ն։
ՀՀ վարչապետը հիշեցրեց Հայաստանի դիրքորոշումը ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև խորհրդային սահմանը ճանաչելու վերաբերյալ։
Փառուխի հարցով միասնական գնահատական չունեցանք. Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին
Բրյուսելում քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանի կամունիկացիների բացման հարցը, որի շուրջ արձանագրվել են որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ։
Փաշինյանը հավելեց` եթե ընդհանուր գնահատական տա բրյուսելյան հանդիպմանը, ապա կարող է արձանագրել, որ 2 ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից։ Նրա խոսքով` խաղաղության օրակարգը, ցավոք, միայն մեզնից չէ կախված։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Լրահոս
0