00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռուստամ Բադասյան
Արտագնա աշխատանքի մեկնածների բողոքների մեջ կա որոշակի օբյեկտիվ տարր՝ հատկապես տույժերի մասով․Բադասյան
17:38
11 ր
Տիգրան Աբրահամյան
ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը համարժեք չի արձագանքում ստեղծված իրավիճակին․Աբրահամյան
17:50
6 ր
Սարգիս Մադաթյան
Պայթյունից տուժած 7 ընտանիքների 300 000-ական դրամ կտրամադրենք, որ բնակարաններ վարձակալեն․Մադաթյան
17:56
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
2024 թվականի հայաստանցին. ինչպիսին է նա
18:06
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Ալեն Սիմոնյան
Հայաստանում այսօր իդեալական ընդիմություն է․Սիմոնյան
19:59
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը վերանայում է գործուղումների ու օրապահիկների գումարների չափերը

CC BY 2.0 / Kelly B / MIBОчередь
Очередь - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
Կառավարության նոր որոշմամբ սահմանվել է նաև, որ գործուղման ծախսերում այսուհետ պետք է հաշվարկվի ու գործուղվողին տրամադրվի նաև COVID-19 պարտադիր նմուշառման ծախսը, որը մինչ այժմ ամրագրված չէր։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ վերանայվել են գործուղումների ու օրապահիկների համար տրամադրվող գումարների չափերը։
Մասնավորապես` որոշվել է ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղման ծախuերի համար սահմանված օրապահիկը գործող 3000 դրամի փոխարեն դարձնել 5000։ Հիմնավորումն այն է, որ 3000 դրամը սահմանվել 2013 թ.–ին։ Մինչդեռ ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության մեկ անդամի 1 օրվա սննդի ծախսը դեռևս 2009 թ.–ին կառավարության որոշմամբ սահմանվել է 8000 դրամ:
Այդուհանդերձ, ՀՀ աշխատողների համար որոշվել է 8000 դրամ չսահմանել` բյուջեի ծախսերից ելնելով։ Բանն այն է, որ այդ դեպքում կպահանջվի լրացուցիչ շուրջ 608.3 մլն դրամ, իսկ 5000 դրամի դեպքում` շուրջ 243.3 մլն դրամ։
Ինչ վերաբերում է գիշերավարձերի գումարներին, կառավարությունը որոշել է ՀՀ–ում ու ԼՂՀ–ում դրանք թողնել անփոփոխ, քանի որ այսօր սահմանված 20 000- 25 000 դրամը, կառավարության դիտարկմամբ, գիշերավարձի համար ներկայիս շուկայական գներով օպտիմալ է։
Փոխարենը որոշ վերանայումներ են արվել արտասահմանյան գործուղման մեկնած աշխատողների ծախսերում։
Կառավարության որոշման նախագծում ներկայացված հիմնավորման համաձայն, առաջարկվող փոփոխությունների արդյունքում էականորեն կնվազեն Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սոչի, Սանկտ Պետերբուրգ), Ուկրաինա, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդովա, Լեհաստան, Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Բուլղարիա, Թունիս, Իրան, Իրաք, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սինգապուր և այլ երկրներ գործուղումների ծախսերը։ Իսկ Բելգիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, ԱՄՆ (Նյու Յորք, Լոս Անջելես, Վաշինգտոն), Գանա, Էստոնիա, Իսպանիա, Եգիպտոս (Կահիրե), Ինդոնեզիա, Լիբանան, Լիբերիա և այլ երկրներ գործուղումները` հակառակը` կթանկանան։ Թե որքանով` որոշմանը կից հավելվածը դեռ չի հրապարակվել։
Կառավարությունը նաև հստակ չի հաշվարկել, թե ինչպես կազդի այս փոփոխությունը ՀՀ պետական բյուջեի վրա։
Ընդունված որոշմամբ վերանայվել է նաև հյուրանոցային ծառայությունների հիմնավորող փաստաթղթերի չներկայացման դեպքում գործուղվողին տրվող փոխհատուցման չափը։ Ներկայիս գործող 70 տոկոսից այն նվազեցվել է 60 տոկոսի:
Կառավարության դիտարկմամբ, փաստաթղթերի բացակայությունը հիմնականում կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ գործուղվողը կարող է հյուրընկալված լինել իր ծանոթների կամ ընկերների կողմից կամ այն, որ վերջինս մնացել է այնպիսի վայրերում, որտեղից անհնար է եղել վերցնել գիշերակացի ծախսը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ, քանի որ նշված վայրերում մնալու համար ծախս չի պահանջվել (վրաններ, գործուղվող կազմակերպության սեփականություն հանդիսացող սենյակներ կամ այլ):
Կառավարության նոր որոշմամբ սահմանվել է նաև, որ գործուղման ծախսերում այսուհետ պետք է հաշվարկվի ու գործուղվողին տրամադրվի նաև COVID-19 պարտադիր նմուշառման ծախսը, որը մինչ այժմ ամրագրված չէր։
Գործուղումների նոր չափերի մասին կառավարության ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Լրահոս
0