00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ ամսից Բեժանյանների 16 հոգանոց ընտանիքը կարող է փողոցում հայտնվել

© Sputnik / Aram NersesyanԲեժանյանների բազմանդամ ընտանիքը
Բեժանյանների բազմանդամ ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բեժանյանների բազմանդամ ընտանիքը
Բաժանորդագրվել
Բազմազավակ կինը ցավով է նշում, որ իրենց չեն ցանկանում վարձով տուն տալ, երբ լսում են, որ 13 երեխա ունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2 տարի է` միայն խոստումներ է տալիս։ Իրավիճակը չի փոխվել անգամ ՀՀ վարչապետի կնոջ այցից հետո։
Գոհար Բեժանյանը, որը հանրությանը հայտնի է որպես 13 զավակ լույս աշխարհ բերած մայրիկ, դժվար կացության մեջ է հայտնվել։
Sputnik Արմենիան առիթ ունեցել է մի քանի անգամ անդրադառնալու այս ընտանիքի պատմությանն ու սոցիալական խնդիրներին, որոնք գլուխ չէին բարձրանա, եթե չլիներ կորոնավիրուսն ու 2020 թվականի խիստ սահմանափակումները, երբ ընտանիքի միակ աշխատողն անգործ էր մնացել, ու նրանք օրվա հացի խնդիր ունեին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ իրենց ընտանիքին ընդամենը մեկ ամիս են տվել, որպեսզի լքեն այն տունը, որտեղ վարձով են ապրում արդեն 7 տարի։ Պատճառն այն է, որ մոտ 2 տարի առաջ վաճառքի հանված տունը գնել են, իսկ 16 հոգանոց ընտանիքի համար 100 000 դրամով նոր տուն գտնելն անհնար է թվում` հաշվի առնելով վարձով բնակարանների վերջին թանկացումները։
«Բացի այդ, մեզ վարձով տուն չեն տալիս, երբ լսում են, թե քանի երեխա ունենք»,– ասում է Գոհարը։
Նա վերհիշում է, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանն այցելել էր իրենց ու խոստացել, որ ընտանիքն իր տունը կունենա, բայց մինչև հիմա ոչինչ չի փոխվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շատ լավ գիտեն ընտանիքի խնդրի մասին, բայց դեռ ոչ մի արձագանք չկա։
«Սոցապնախարարությունից մեզ ասեցին, որ երբ քովիդն ու պատերազմը վերջանա, մի բան կձեռնարկեն։ Դեռ սպասում ենք, հուսով ենք` մի բան կանեն։ Բայց մեր ժամանակը սուղ է, ընդամենը մեկ ամիս ունենք, իսկապես այլևս չի ստացվում այսպես ապրել»,– նշում է Գոհարը։
Նա չի ժխտում, որ նախարարությունից առաջարկել են տնով ապահովել մարզերում, բայց ընտանիքի համար մարզում ապրելն այդքան էլ հեշտ չէ։
«Մենք միշտ Երևանում ենք ապրել, գյուղատնտեսությունից գաղափար չունենք, մեր երեխաների ուսումն ու ապագան Երևանում է, իսկ տրանսպորտով մարզից Երևան հասնելը մեծ ծախսեր է ենթադրում»,– ասում է բազմազավակ մայրը։
Տան միակ աշխատողը ընտանիքի հայրն է։ Բացի այդ, ստանում են պապիկի թոշակն ու երեխաների նպաստը։ Բազմազավակ ընտանիքների համար ամսական ֆիքսված գումար պետությունը չունի։
Նշենք, որ Գոհարը 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի կողմից արժանացել է Ծնողական փառքի մեդալի։ Ուշադրություն է, իհարկե, բայց ոչ օգնություն։
Լրահոս
0