Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Շոյգուն փետրվարից չի պատասխանում զանգերին

© POOL / Անցնել ֆոտոբանկՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սերգեյ Շոյգուն անտեսում է Օսթինի համառ փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պարբերաբար փորձում է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, բայց ապարդյուն:
«ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին և ես փետրվարի կեսերից պարբերաբար փորձում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ կապ հաստատել երկխոսությունը շարունակելու համար։ Առանձնապես հաջողության չենք հասել, որովհետև ռուսները չեն պատասխանում», - ասել է նա ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ։
«Ազովի» զինյալների հետ Զելենսկու ելույթը սկանդալ է առաջացրել Հունաստանի խորհրդարանում
Թեժ գիծը, որ հատուկ ստեղծվել է հնարավոր հակամարտությունների լուծման համար, առայժմ ըստ նշանակության չի օգտագործվել:
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Բուչայի սադրանքները
Լրահոս
0