Ուկրաինայից Հայաստան ժամանող հայերը կազատվեն ՊՇՌ թեստի վճարից

© Sputnik / Asatur YesayantsՕդանավակայան
Օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Օդանավակայան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ուկրաինայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների ու հայերի ՊՇՌ հետազոտությունները կիրականացվեն անվճար: Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում` Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով` այդ երկրից ժամանող հայերի սոցիալ–ֆինանսական բեռը թեթևացնելու համար։
Բացի այդ, նույն որոշմամբ սահմանվեց, որ ՀՀ սահմանային անցակետերում հնարավոր կլինի ՊՇՌ թեստի փոխարեն ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, որը նույնպես կնվազեցնի ՀՀ ժամանողների ֆինանսական բեռը:
Որոշ փոփոխություններ են արվել նաև ՀՀ ժամանող օդանավերի անձնակազմերի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, գնացքների մեքենավարների համար։
Կառավարության ընդունած նոր որոշմամբ` նրանք Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են։ Բայց եթե մինչև հաջորդ մեկնումը ՊՇՌ կամ արագ հետազոտության սերտիֆիկատ ներկայացնեն, կարող են այդ ընթացքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Լրահոս
0