00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ հետևից են Մարիուպոլ եկել ուկրաինական զինուժի ուղղաթիռները

© Photo : Пресс-служба УНМ ДНРՈւկրաինական խոցված ուղղաթիռներ
Ուկրաինական խոցված ուղղաթիռներ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Ուկրաինական խոցված ուղղաթիռներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինական Մի-8-երի՝ Մարիուպոլ կատարած խիստ ռիսկային չվերթները և այդ ընթացքում խփված չորս ուղղաթիռները ցույց տվեցին Դոնբասում ռուսական զորքերի դեմ մարտերում ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից և նույնիսկ առանձին «չեզոք» եվրոպական պետություններից սպաների (հրահանգիչների և խորհրդականների) ակտիվ մասնակցությունը: Արևմուտքի համար հիմա խոշոր խնդիր է Մարիուպոլի նավահանգստից և նկուղներից իրենց, առայժմ՝ կենդանի հատուկ զինվորականներին դուրս հանելը՝ առանց «դեմքը կորցնելու»։ Իսկ այդ դեմքին արժե ավելի մոտիկից նայել

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ծովում՝ Մարիուպոլի մոտակայքում, ապրիլի 5-ին ռուսական ստորաբաժանումները շարժական զենիթահրթիռային համալիրներով խոցել են ուկրաինական երկու ռազմատրանսպորտային Մի-8 ուղղաթիռ (https://ria.ru/20220405/mariupol-1781974796.html), որոնց հավանական նպատակը քաղաքում արգելափակված ուկրաինական զինված ուժերի, Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության և օտարերկրյա ռազմական խորհրդականների տարհանումն էր:
Ավելի վաղ՝ մարտի 31-ին, Մարիուպոլի ծայրամասում երկու ուղղաթիռ էր խոցվել, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր 17 տարհանված զինվորական: Քչերն են ողջ մնացել։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունների համաձայն՝ ՈւԶՈւ ուղղաթիռներից մեկի ընկնելու վայրում հայտնաբերվել են Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության DGSE-ի (արտաքին անվտանգության գլխավոր վարչություն) երկու սպաների մարմինները: Փարիզը հերքում է իր մասնակցությունը հակամարտությանը, սակայն զոհվածների անձնական փաստաթղթերը համառ բան են։
Ռուսական զորքերը հատուկ գործողության 42 օրվա ընթացքում խոցել և կայանատեղիներում ոչնչացրել են ուկրաինական զինուժի 112 պտուտակաթև մեքենաներից 93 ուղղաթիռ։ Քիչ է մնացել։ Օդային կամուրջ կազմակերպելու համառ փորձերը այնպիսի պայմաններում, որոնք հաջողության նույնիսկ 50 տոկոսանոց հնարավորություն չեն խոստանում, կարելի է բացատրել միայն առաքելության հատուկ կարևորությամբ:
Մարիուպոլի ուղղությամբ ՈւԶՈւ-ի պտուտակաթև մեքենաների ակտիվության հիմնական բացատրությունը նացիստական «Ազով» զինված խմբավորման (արգելված է ՌԴ-ում) հրամանատարությանն ու վիրավորներին դուրս բերելն է։ Սակայն «վերևներին» տարհանելու համար բավական կլիներ մեկ Մի-8 ուղղաթիռը, որը մինչև 24 ուղևոր է տեղավորում։

Ամեն ինչում ֆրանսիացինե՞րն են մեղավոր

Շատ բան է բացատրում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ «Азовсталь»-ում փակված են մնացել ՆԱՏՕ-ի սպաներ Ֆրանսիայից, ԳԴՀ-ից, Բրիտանիայից և «չեզոք» Շվեդիայից։ Ապրիլի 5-ի երեկոյան «գործընկերները» կապի են դուրս եկել ռուսական զորքի հետ՝ խնդրելով օգնել իրենց դուրս գալ Մարիուպոլից։
Մինչդեռ համացանցի ուկրաինական հատվածում ՈւԶՈւ-ի անհաջողությունների թարմ մեկնաբանություն է հայտնվել․ «Մարիուպոլը ֆրանսիացիները հանձնեցին»։
«Ազով» գումարտակը կախվածության մեջ էին դրել ֆրանսիացիներից, և ահա արդյունքը։ Առանց կրակ ծուխ չի լինում, և այնուամենայնիվ հազիվ թե Ֆրանսիան է խնդիրների գլխավոր աղբյուրը։
Նախքան զորային ՀՕՊ համակարգի խտացումը, մի քանի ուկրաինական Մի-8 ուղղաթիռների հաջողվել է աննկատ, փոքր բարձրության վրա անցնել Մարիուպոլ ու վերադառնալ։ Այսօր երկինքը փակ է, և ֆրանսիական կառավարությունը եռանդով առաջ է մղում Մարիուպոլում «մարդասիրական գործողությունը», սպասելով ռուսական իշխանությունների համաձայնությանը։
Ռուսաստանը շրջապատված ուկրաինական ստորաբաժանումներին բազմիցս առաջարկել է կամավոր վայր դնել զենքը և դուրս գալ քաղաքից, երաշխավորել է պահպանել նրանց կյանքը։ Հնարավոր է՝ առաջարկներին չեն արձագանքել, որպեսզի օտարերկրյա զինծառայողները չբացահայտվեն։
ՆԱՏՕ-ի «մասնագետների» համար, որոնք տարիներ շարունակ ՈւԶՈւ-ն նախապատրաստում էին Ռուսաստանի դեմ պատերազմին, օրինաչափ եզրափակում կդառնան պարտությունն ու խայտառակությունը։
The Gray Zone (ԱՄՆ) պարբերականը հիշեցնում է․ «Ուկրաինայում 2013-2014 թվականներին ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջումից հետո ամերիկյան զորքերը ուկրաինացիներին, այդ թվում՝ նեոնացիստական ստորաբաժանումներին, սովորեցնում էին մարտական գործողություններ վարել քաղաքներում»։ Այդ գործում Պենտագոնին օգնել են ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։

ՈւԶՈւ-ն «բացառիկության» զոհ է

Հայտնի է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի ռազմական գործընկերն էր 1990-ականների կեսերից։ Բացի ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի գործողություններից, ուկրաինացի զինվորները մասնակցել են ԱՄՆ-ի ղեկավարությամբ ընթացող պատերազմներին. 2001 թ․-ի սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանի օկուպացմանը՝ ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում, ՈւԶՈւ-ի ավելի քան 5000 զինծառայողներ անցել են Իրաքի տարածքով՝ «Իրաքյան ազատություն» գործողության ձևաչափով:
Ամերիկացի և կանադացի սպաներին չէր շփոթեցնում «Ազով» նեոնացիստական խմբավորումից «աշակերտների» ներկայությունը։ Ամերիկացիները խրախուսում էին ՈւԶՈւ-ի «վարակումը» «օգտակար նացիստներով» (տոկունության համար)։
ԿՀՎ-ն էլ մի կողմ քաշված չի մնացել. սկսել է իր մասնագիտացման՝ սպանությունների, պրոքսի պատերազմների, հոգեբանական գործողությունների և կեղծ դրոշների ուսուցման գաղտնի ութամյա ծրագիրը, որն արգելված Է Ժնևի կոնվենցիայով:
ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներից մեկն ուղիղ տեքստով հայտարարել է, որ ծրագիրը ուկրաինացի գրոհայիններին սովորեցրել է «սպանել ռուսներին»։
Ավելի քան քառորդ դար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ուկրաինական զինուժին պատրաստում էին Ռուսաստանի հետ պատերազմի։ Մենք տեսնում ենք, թե ինչ է ստացվել դրանից․ աշխարհը կանգնած է միջուկային ապոկալիպսիսի եզրին։ Մի քայլ է պակասում։
ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին հայտարարել է. «Մենք բախվել ենք երկու գլոբալ ուժերի՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնցից յուրաքանչյուրը զգալի ռազմական հզորություն ունի։ Եվ այդ երկու ուժերը մտադիր են արմատապես փոխել ներկայիս համաշխարհային կարգը։ Մենք մտնում ենք մի աշխարհ, որն ավելի ու ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև միջազգային խոշոր հակամարտության հավանականությունն աճում է»։
Մարիուպոլը Դոնբասի կաթսայի ոչնչացման բանալին է, որտեղ գտնվում է մինչև 60 հազար ուկրաինացի զինծառայող: Հրամանատարությունը շրջափակվածներին դեռ խաբում է «ապաշրջափակմամբ», բայց Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն գումարտակներով է հանձնվում։
ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումներն ուղղված են ռուսական զորքերի թիկունքում դիվերսիոն գործողություններին. ՈւԶՈւ-ի «թալիբանացումը» շարունակվում է:
ԱՄՆ-ն մտադիր է ընդմիշտ օկուպացնել Եվրոպան, և միակ «խանգարողը» Ռուսաստանն է։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0