https://armeniasputnik.am/20220408/adrbejany-sharunakum-e-srel-larvatsutjuny-mirzvojany-arcakhi-masin-40702154.html
Ադրբեջանը շարունակում է սրել լարվածությունը. Միրզոյանը` Արցախի մասին
Ադրբեջանը շարունակում է սրել լարվածությունը. Միրզոյանը` Արցախի մասին
Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը չի կատարում գերիների վերադարձի մասին եռակողմ հայտարարության կետը և շարունակում է սրել Ղարաբաղի շուրջ լարվածությունը։ 08.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-08T16:27+0400
2022-04-08T16:27+0400
2022-04-08T16:32+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
խաղաղապահներն արցախում
գերի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/08/40707606_0:0:1600:901_1920x0_80_0_0_bd325bef62e3c402568f3568cd4452d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ սրել լարվածությունը Ղարաբաղում։ Մոսկվայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է արգելափակել միջազգային կառույցների գործունեությունը Ղարաբաղում։Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի տարածքով վերտարածքային միջանցքի մասին, ինչը, Միրզոյանի խոսքով, խանգարում է հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններին։Նա կարևորել է Ռուսաստանի միջնորդական դերը խաղաղ բանակցություններում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններում:Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Արցախում խաղաղության հաստատման առումով. Միրզոյան«Ես Սերգեյ Վիկտորովիչին ներկայացրի, թե հայկական կողմն ինչ դիրքորոշում ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցում։ Այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը», - հավելել է նա։Միրզոյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակը մեկն էր` սադրանքներ թույլ չտալ և ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանն ընդհանուր առմամբ հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին։ Նա այդ համատեքստում հիշեցրել է, որ Ադրբեջանը չի կատարում ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի մասին կետը: Արդիական է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը:ԼՂ–ում խաղաղապահներն իրենց առաքելությանը համապատասխան են գործում. Լավրով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/08/40707606_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5e105dd4607aa3df7e8296d33d2139e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, խաղաղապահներն արցախում, գերի
հայաստան, արցախ, ադրբեջան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, խաղաղապահներն արցախում, գերի
Ադրբեջանը շարունակում է սրել լարվածությունը. Միրզոյանը` Արցախի մասին
16:27 08.04.2022 (Թարմացված է: 16:32 08.04.2022) Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը չի կատարում գերիների վերադարձի մասին եռակողմ հայտարարության կետը և շարունակում է սրել Ղարաբաղի շուրջ լարվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ սրել լարվածությունը Ղարաբաղում։ Մոսկվայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմի գործողություններն ուղղված են հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Պետք է նշեմ և՛ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածում գազամատակարարումը խափանելը, և՛ հրադադարի ռեժիմի մշտական խախտումը, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժելը»,– ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է արգելափակել միջազգային կառույցների գործունեությունը Ղարաբաղում։
Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի տարածքով վերտարածքային միջանցքի մասին, ինչը, Միրզոյանի խոսքով, խանգարում է հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններին։
Նա կարևորել է Ռուսաստանի միջնորդական դերը խաղաղ բանակցություններում` ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններում:
«Ես Սերգեյ Վիկտորովիչին ներկայացրի, թե հայկական կողմն ինչ դիրքորոշում ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցում։ Այս կապակցությամբ իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը», - հավելել է նա։
Միրզոյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակը մեկն էր` սադրանքներ թույլ չտալ և ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանն ընդհանուր առմամբ հավատարիմ է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին։ Նա այդ համատեքստում հիշեցրել է, որ Ադրբեջանը չի կատարում ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի մասին կետը: Արդիական է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը: