Ահազանգ. «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված

© Photo : press office of the MES of RAКолл центр МЧС Армении
Колл центр МЧС Армении - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Մետրոնոմ» են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված։
Ահազանգը գրանցվել է այսօր, ժամը 14։13-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 500 քաղաքացու: Իրականացվում են տեղազննման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Լրահոս
0