00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ երկաթուղու վերականգնման ծրագիրը լինի, կառավարությունը ֆինանսներ կգտնի. նախարար

© Sputnik / Asatur YesayantsԵրկաթգիծ
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Երկաթգիծ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, թե ինչ գումարներով է իրականացվելու Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերականգնումը և որքան է այդ ծրագիրը տնտեսապես արդյունավետ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. 5 տոկոս ֆինանսական եկամտաբերությունը` որպես մեկնարկային գնահատական, բավարար է, Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերականգնման ծրագրի իրականացման աշխատանքները սկսելու համար։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով ծրագրի ֆինանսա–տնտեսական նպատակահարմարության մասին հարցին։
«Եթե ծրագրային եկամտաբերության ֆինանսական ցուցանիշը 5 % է, ապա տնտեսականը կարող է լինել ավելի բարձր, որովհետև վերաբերում է ոչ միայն այդ ծրագրի օգուտներին, այլև այն հարակից օգուտներին, որոնք կարող են ձևավորվել տնտեսության մեջ այդ ծրագրի իրագործման արդյունքում։ Եվ դրան էլ կարող է որոշակի հանգամանքներում գումարվել սոցիալական ազդեցության գնահատականը։ Ընդ որում` դրանցից յուրաքանչյուրը կարող է լինել ավելի բարձր, քան այդ ֆինանսական ցուցանիշն է։ Եթե մենք այդ կողմից նայենք, ապա կարող է և՛ տնտեսական գնահատման տեսանկյունից նպատակահարմար ու խելամիտ լինել, և էլ ավելի բարձր կարող է լինել դրա սոցիալական գնահատականը»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք` խոսելով Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերականգնման ծրագրի մասին, հարց էր բարձրացվել, թե որքանով կարող է այդ ծախսն արդյունավետ լինել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ մի առիթով ասել էր, որ երկաթուղին կարող է 5% եկամտաբերությունապահովել։
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման ՏԿԵ նախարարությունից հայտնել էին, որ ծրագրի արժեքը շուրջ 226 մլն դոլար է գնահատվում։
Ուստի ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք նաև, թե որտեղից է Հայաստանը վերցնելու այդ 226 մլն դոլարը։
«Մենք մեր բոլոր ծախսային ծրագրերն իրականացնելու համար գումարները վերցնում ենք կա՛մ մեր հարկային եկամուտների հաշվին ձևավորվող ռեսուրսներից, կա՛մ այնպիսի պարտքային միջոցներ ներգրավվում, որոնք ընդհանուր առմամբ մակրոտնտեսական կառավարման տեսանկյունից հուսալի են ու ռիսկեր չեն առաջացնում։ Երբեմն լինում է, որ մեր գործընկեր կառույցները նաև դրամաշնորհային հատկացումներ են կատարում»,– ասաց Խաչատրյանը` չբացառելով, որ գումարը կարող է հատկացվել միջազգային ֆինանսական որևէ գործընկեր կառույցի կողմից։
Հրազդան-Իջևան-Ադրբեջանի սահման երկաթուղու արժեքը գնահատվում է 500 մլն ԱՄՆ դոլար
«Երբ խոսում ենք նույն ԵՄ ծրագրի կամ աջակցության մասին, խոսում ենք 2.6 մլրդ եվրոյի մասին։ Այնտեղ կային միջոցներ` նախատեսված մասնավոր հատվածի հետ ուղիղ համագործակցության համար, կային միջոցներ, որոնք նախատեսված են պետական կամ հանրային նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար։ Մեծ հնարավորություն է, որ քննարկվի ծրագիրն այդ միջոցներով ֆինանսավորելու հավանականությունը։ Բայց ոչ միայն։ Որովհետև մենք ունենք Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս ֆինանսական կառույցների հետ բավական արդյունավետ շրջանակային համագործակցություն»,– ասաց Խաչատրյանը։
Այդուհանդերձ, ըստ նախարարի, այսօր դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես է ֆինանսավորվելու ծրագիրը։ Ֆինանսական գերատեսչության ղեկավարը համոզված է, որ երբ անելիքներն առարկայանան, լինեն նախագծեր, որոնք պետք է արդեն անցնեն իրականացման փուլ, կառավարությունը շատ արագ կգտնի այն ֆինանսական կառույցը, որը պատրաստ կլինի աջակցել այդ ծրագրի իրականացմանը։
Նշենք, որ ֆինանսների նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ Sputnik Արմենիայի կայքում կհրապարակվի այսօր երեկոյան։
Լրահոս
0