00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ԱԺ նախագահը պետք է ունենա ուղեկցող մեքենաներ, ապա պետք է ունենա. ֆինանսների նախարար

© Sputnik / Aram Nersesyan ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան
 ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Բաժանորդագրվել
Տիգրան Խաչատրյանը հատուկ նշել է, որ 2022թ–ի պետական բյուջեով նախատեսված որևէ ծախսային ծրագիր չի կրճատվելու ու չի վերանայվելու։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Եթե ԱԺ նախագահը պետք է ունենա ուղեկցող մեքենաներ, որոնք անվտանգային նշանակության հարց են կարգավորում, ապա պետք է ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրացուցիչ ուղեկցող ավտոմեքենաներով ապահովելու մասին կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը։
«Ես հասկանում եմ, որ մի դեպքում կարող է հարց առաջանալ, թե` բա մնացած կարևոր հարցե՞րը։ Մենք ասում ենք` մնացած կարևոր հարցերը բավարար ֆինանսական միջոցներով ապահովված են։ Անկախ տվյալ ժամանակային առանձնահատկությունից, երբ կյանքն ու խնդիրները բարդանում են, մենք պետք է է՛լ ավելի զգույշ և ուշադիր լինենք մեր բոլոր անելիքների նկատմամբ։ Այդպիսի հարցեր ժամանակ առ ժամանակ առաջանում են։ Նման որոշումները չեն կայացվում ի վնաս որևէ կարևոր ուղղությամբ անելիքները ֆինանսավորելու»,– ասաց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը նաև հատուկ նշեց, որ 2022թ–ի պետական բյուջեով նախատեսված բոլոր անելիքները կատարվելու են, որևէ ծախսային ծրագիր չի կրճատվելու ու չի վերանայվելու։
«Չկա այնպիսի մի կարևոր ուղղության, որ ասենք` դա չի լինելու, որովհետև մենք այսպիսի որոշում ենք կայացրել։ Բոլոր կարևոր անելիքներն ընթացքի մեջ են»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք ֆինանսական գերատեսչությունը դեմ չի՞ եղել այս նոր ծախսին, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ նախարարությունը տվյալ գործընթացում առաջնորդվել է այն գերակայություններով և հիմնավորումներով, որոնք ներկայացված են եղել որոշման հիմքում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության ապրիլի 7-ի որոշմամբ, Ազգային ժողովին թույլ տրվեց ձեռք բերել Toyota մակնիշի RAV 4 մոդելի 3 մարդատար ամենագնաց` մեկ անձից գնման ընթացակարգով։ ՀՀ պետական բյուջեից նշված ավտոմեքենաները գնելու համար կտրամադրվի 54 մլն դրամ։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասված է. «ԱԺ նախագահին սպասարկող BMW 750 Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող TOYOTA LC PRADO 2.71, TOYOTA LC PRADO 4.0GA և NISSAN X-TRAIL 2.01 մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»։
Բացի այդ, ասվում է, որ «Տոյոտա Երևանը» զեղչեր է առաջարկել, ինչի համար էլ հենց այդ ընկերությունից կգնեն նոր մեքենաները։
Նշենք, որ ֆինանսների նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ Sputnik Արմենիայի կայքում կհրապարակվի այսօր երեկոյան։
Լրահոս
0