«Նորից «մամ» ասող կունենամ». զոհված Գարիկի նորածին եղբայրը ծնողներին ժպտալ է սովորեցրել

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գոհար և Գևորգ Դավթյանները 44–օրյա պատերազմի ժամանակ կորցրել են միակ որդուն։ Չհամակերպվելով կորստի հետ՝ նրանք բարդ որոշում են կայացրել՝ դիմել փոխնակ մայրության։ Այժմ տանը ոչ միայն լաց է հնչում, այլև ծիծաղ։
-Պստիկս, նախշունիկս, մի հատ ժպտա, իմ համով տղա,– 61-ամյա տիկին Գոհարը նորածնին է գուրգուրում և հիացական հայացքով նայում, թե ինչպես է փոքրիկը քնի մեջ ժպտում։
Փետրվարի 20-ից Դավթյանների ընտանիքում կյանքը փոխվել է` 44-օրյա պատերազմի զոհերից Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել։ Քանի որ ծնողները տարիքով մեծ են, փոխնակ մոր միջոցով է փոքրիկը լույս աշխարհ եկել։
«Մեզ միայնակ էինք զգում, Գարիկի կորստից հետո տունը դատարկվել էր։ Նստում՝ իրար երես էինք նայում։ Մեր բարեկամները համոզում էին, որ փոխնակ մոր միջոցով երեխա ունենանք։ Որոշեցինք այդ քայլին դիմել, և հիմա Գարիկս նորից տանն է, նորից «մամ» ասող կունենամ»,–ասում է տիկին Գոհարը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը
Ընտանիքը 2 տղա է ունեցել. ավագ որդին` Գոռը, 2 տարեկանում է մահացել դժբախտ դեպքից, որից 7 տարի անց Դավթյանների երկրորդ որդին` Գարիկն է լույս աշխարհ եկել։ Ծնողները պատմում են, որ Գարիկը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմակական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Գարիկը զինվորականի գործը շատ է սիրել, քանի որ հայրը` Գևորգ Դավթյանը, 17 տարի ԶՈւ–ում է ծառայել` հակաօդային պաշտպանությունում, հիմա էլ դպրոցում զինղեկ է։ Հայրն ասում է` որդին որպես սպա Հադրութ է գործուղվել, 1.5 տարվա ծառայող է եղել, երբ պատերազմն է սկսվել։
«Պատերազմի ժամանակ ամեն օր կապի մեջ էինք, և միշտ ասում էր` հաղթելու ենք, լավ է լինելու։ Զոհվելուց մեկ օր առաջ էլ զանգեց ու ասաց` պապ ջան, գառն առ, որ գալու եմ շուտով։ Դրա հաջորդ օրը Գարիկը չզանգեց... Հեռուստացույցով մի վիրավոր զինվորի տեսանք, որը նման էր մեր Գարիկին։ Սկսեցինք փնտրել նրան բոլոր տեղերում, բայց հաջորդ օրը մարտական ընկերներն եկան ու ասացին` Գարիկը զոհվել է»,–պատմում է հայրը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի հայրը՝ Գևորգը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի հայրը՝ Գևորգը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի հայրը՝ Գևորգը
Գարիկը հրամանատար է եղել և զոհվել է վիրավոր զինվորներին տարհանելիս։ Ծնողներն ասում են, որ նրա մարտական ընկերները մինչ այսօր իրենց տուն են գալիս, պատմում, թե ինչ խիզախ է եղել պատերազմի օրերին նա...
Դավթյանները որդիների կորստից հետո հուսահատվել են, սակայն երեխայի ծնվելուց հետո սկսել են հաճախ ժպտալ։ Տիկին Գոհարն ասում է` շատերն են հետաքրքրվում, թե ինչո՞ւ են երեխայի անունը Գարիկ դրել, արդյո՞ք ցավոտ չէ ամեն անգամ զոհված որդու անունը տալ։ Սակայն մայրը նշում է` այդպես որդու կարոտն է առնում, որը մինչև զոհվելը 1 տարի ծառայությունից տուն չէր եկել։
Տիկին Գոհարը նշում է` երեխան դժվարությամբ է ծնվել, բայց հույս ունեն` հեշտ է մեծանալու։
«Կեսարյան հատմամբ է լույս աշխարհ եկել փոքրիկս, և տասնքանի օր վերակենդանացման բաժանմունքում էր, մեզ էլ վախեցրեց։ Պատկերացնո՞ւմ եք` այսքան սպասել ենք... Հիմա ամեն ինչ փոխվել է` մանավանդ պստոս այնքան նման է Գարիկիս, դնչի վրա նույն փոսիկն ունի»,–ասում է տիկին Գոհարը` զոհված որդու մանկության լուսանկարները ցույց տալով։
Սակայն ամուսինը միջամտում է` փոքրիկի քիթն էլ իր քթին է նման։ Նա հավելում է, թե «շատ բան չի ուզում էս կյանքից»` հասցնի փոքրիկին մեծացնել, քանի որ արդեն 63 տարեկան է։
© Sputnik / Aram NersesyanԳարիկ և Գոռ Դավթյանները
Գարիկ և Գոռ Դավթյանները - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Գարիկ և Գոռ Դավթյանները
Ծնողները նորածնին թոռան պես են վերաբերվում, ինչպես Գարիկի որդուն կմեծացնեին։ Տիկին Գոհարը ժպտում է` տանը նորածնի լացի ձայն 24 տարի առաջ էր հնչել, ու չնայած փոքրիկը ծնողներին գիշերը չի թողնում քնել, սակայն նրանք չեն տրտնջում։
Բացի այդ, հիմա ավելի հեշտ է փոքրիկին մեծացնելը, քանի որ տակդիրներ կան, ինչպես նաև օրորոց, որն ինքն իրեն օրորում է փոքրիկին։ Ծնողները հերթապահություն են սահմանել` երեխային խնամելու համար։ Միակ բանը, որ տիկին Գոհարը ռիսկ չի անում անել, փոքրիկին լողացնելն է. այդ ժամանակ էլ զոհված որդու տատմերն է օգնության հասնում։
Տիկին Գոհարն ասում է` փոքրիկի հետ կապված ծախսն էլ շատ է` մանկական կերեր, տակդիրներ, բայց ամուսիններով փորձում են գլուխ հանել։ Հիմա սպասում են, որ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու ծրագրի շրջանակներում պետությունը փոխատուցում տրամադրի, սակայն առողջապահության նախարարությունից ընտանիքն հայտնել են` իրենց լիազորությունների շրջանակում չէ հարցը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնել են` ընթացակարգ չկա, թե ինչպես պետք է փոխհատուցումը տրամադրեն։
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի լուսանկարն ու նորածին եղբայրը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի լուսանկարն ու նորածին եղբայրը - Sputnik Արմենիա
1/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի լուսանկարն ու նորածին եղբայրը
© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը - Sputnik Արմենիա
2/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը - Sputnik Արմենիա
3/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը և նորածին Գարիկը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը և նորածին Գարիկը - Sputnik Արմենիա
4/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը և նորածին Գարիկը

© Sputnik / Aram NersesyanԱրցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի եղբայրը՝ Գարիկը
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի եղբայրը՝ Գարիկը - Sputnik Արմենիա
5/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի եղբայրը՝ Գարիկը
© Sputnik / Aram Nersesyan

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները՝ Գևորգն ու Գոհարը

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները՝ Գևորգն ու Գոհարը - Sputnik Արմենիա
6/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները՝ Գևորգն ու Գոհարը

1/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի լուսանկարն ու նորածին եղբայրը
2/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ընտանիքը
3/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը

4/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը և նորածին Գարիկը

5/6
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի եղբայրը՝ Գարիկը
6/6

Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի ծնողները՝ Գևորգն ու Գոհարը

Ի դեպ, Դավթյանները փոքրիկ Գարիկի փոխնակ մոր հետ կապը պահում են և զոհվածների այն ծնողներին, որոնք զավակ չունեն, խորհուրդ են տալիս երեխա ունենալ։
«Կյանքն ում է պետք առանց զավակի։ Եթե հնարավորություն ունեն, թող անպայման երեխա ունենան։ Երեխան քո դեմքն է փոխում, քո երազները։ Հիմա մեր օրը նրանով է սկսում և վերջանում։ Գարիկիս մոռանալ չի լինում, բայց փոքրիկն ուզած–չուզած մեզ զբաղեցնում է, մեր մտքերը փոխում, մեր օրերին գույն տալիս»,–ասում է Գևորգ Դավթյանը և ժպիտով նայում, թե ինչպես է կինը գուրգուրում փոքրիկին։
Հավելենք, որ հունվարի 13-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, ըստ որի` զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողները, որոնք ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեռևս փոխհատուցումներ տրամադրելու ընթացակարգ չկա, այն մշակման փուլում է։
Լրահոս
0