00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«2 միասնական քննությամբ կապահովվի դիմորդի՝ առավել բարձր միավորով բուհ ընդունումը»․ ԿԳՄՍՆ

2 միասնական քննության նպատակն է դիմորդներին հուզմունքը հաղթահարելու հնարավորություն տալը
Բաժանորդագրվել
Դիմորդը կկարողանա 2 անգամ միասնական քննություն տալ։ Մեկում որ ձախողի, գուցե հաջողի երկրորդի ժամանակ։ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է կառավարության այս որոշումը։
Միասնական քննությունը մեծ հուզական լարվածություն է պարունակում, երկրորդ անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունը դիմորդին տրվում է հենց լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։ Նա նշեց՝ սա արվում է, որ դիմորդն իմանա՝ դա իր վերջին հնարավորությունը չէ, երկրորդ անգամ կարող է հաջողել։
Միասնական քննությունները Հայաստանում անցկացվում են տարվա մեջ երկու անգամ՝ հունվարի 15-ից փետրվարի 15-ը և հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Կառավարության ընդունած որոշմամբ՝ հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդները կարող են մասնակցել նաև երկրորդ քննությանը։
«Անհաջող արդյունքից ելնելով` դիմորդներին կստիպենք ավելի լավ պարապել, ավելի շատ աշխատել։ Սրանով անուղղակիորեն ազդում ենք կրթության որակի վրա, որովհետև դիմորդներն ավելի բարձր նիշերով են հավակնում մտնել բուհ»,- նշեց Գրիգորյանը։
Օրենքի փոփոխությունը, Գրիգորյանի խոսքով, վերաբերում է բոլոր մասնագիտություններին. որևէ սահմանափակում չկա, քանի որ այն թույլ կտա առավելագույնը երկու միասնական քննության հայտագրում, ինչը նշանակում է՝ դիմորդը կարող է հայտագրել ու հանձնել ցանկացած քննություն, որը պահանջվում է բուհ ընդունվելու համար։
ԿԳՄՍՆ-ն հերքում է. քանի՞ դիմորդ չի հաղթահարել հայերենի միասնական քննության անցողիկ շեմը
Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք սրանով չի՞ հեշտացվում բուհ ընդունելությունը, ու դա չի՞ ազդի ապագա մասնագետների որակի վրա։ Գրիգորյանն ասում է՝ սա միայն հնարավորություն է քննությունը նորից հանձնելու, իսկ ընդունվելու պայմանին չի առնչվում։
«Դա դեռ հեշտացնել չէ։ Ընդհակառակը՝ գտնում ենք, որ երկու անգամ քննություն տալով, դիմորդն առավել բարձր միավորով մուտք կգործի բուհ։ Իսկ ընդհանրապես, կրթության ոլորտում բարեփոխումները միտված են հենց կրթության որակի բարձրացմանը»,- ասաց Գրիգորյանը։
Ցանկացած դեպքում, ըստ Գրիգորյանի, առայժմ գնահատականներ տալը վաղ է, առնվազն մեկ շրջափուլ պետք է անցնի, դրա արդյունքը պիտի վերլուծվի, հետո միայն գնահատականներ տրվեն։ Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2022թ․ դեկտեմբերից հետո․ դեկտեմբերի 15-ից կարգով նախատեսված է հայտագրում, արդեն հունվարին անցկացվելու է քննությունը։
Փոփոխությունն առնչվում է նաև այն դիմորդներին, որոնք առաջին քննությանը կհաջողեն։ Նրանք ստիպված են լինելու սպասել մինչև երկրորդ միասնական քննության ավարտը, որպեսզի իմանան՝ բուհ ընդունվել են, թե ոչ, քանի որ փոփոխությունը միայն երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն է տալիս. մրցույթը մեկն է․
«Առաջին անգամ ձախողելը չի նշանակում մրցույթից դուրս մնալ, կարևորն այն արդյունքն է, որ դիմորդը կցուցաբերի, իսկ հունվարին քննությունը հաջողած դիմորդը դեռ ընդունված չի համարվում»,- հավելեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ փոփոխության մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը հայտարարել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Նա նշել էր, որ օրենքի փոփոխությունը դիմորդների սթրեսը նվազեցնելու համար է։
Լրահոս
0