Երևանում հայտնաբերել են ծանր վիրավորանքի հոդվածով հետախուզվող մի տղամարդու

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության պարետային ծառայության մեքենան Սախարովի հրապարակում
Ոստիկանության պարետային ծառայության մեքենան Սախարովի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
38–ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Քրեական հետախույզներն ու պարեկները հայտնաբերել են մի տղամարդու, որը հետախուզվում էր ծանր վիրավորանքի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Տղամարդուն հայտնաբերել են երեկ` ապրիլի 8-ին, ժամը 06։00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում։ 38-ամյա Գագիկ Վ.-ն բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին։ Տղամարդը հետախուզվում էր ապրիլի 1-ից, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Տղամարդուն ներկայացրել են նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ 2021-ի հուլիսի 30-ին ԱԺ–ն ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծ, որի համաձայն` հայհոյանքը, անգամ առցանց (օնլայն), առաջացնում է պատիժ` տուգանքից մինչև կալանք։ Հանրային գործունեությամբ պայմանավորված անձին ծանր վիրավորանք հասցնելը նույնպես քրեականացվեց։ Նախագիծը բավական քննարկվեց և քննադատվեց սոցցանցերում։
Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը մարտի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր` անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի հատկանիշներով այս տարի 64 դեպք է գրանցվել։
Հավելենք, որ փետրվարին, օրինակ, դատախազությունը հայտնել էր` Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 000 դրամով։
Լրահոս
0