https://armeniasputnik.am/20220409/hh-e-nerkrvel-5400-tvonna-parartanjut-ajn-matakararel-en-marzerin-40735274.html
ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ. այն մատակարարել են մարզերին
ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ. այն մատակարարել են մարզերին
Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրերը, թե պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը կյանքի չի կոչվելու։ 09.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-09T18:47+0400
2022-04-09T18:47+0400
2022-04-09T18:52+0400
պարարտանյութ
հայաստան
էկոնոմիկայի նախարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/08/38433347_0:0:963:543_1920x0_80_0_0_afb92b0c98996951a750db86c67d12c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ պարարտանյութը մատակարարվել է ՀՀ մարզերին։Նախարարությունը, միաժամանակ, հերքում է մամուլում տարածվող լուրերը, համաձայն որոնց` 2022 թվականի մարտի 3-ին կառավարության կողմից հաստատված պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը չի իրականացվելու։Հիշեցնենք, որ ըստ ծրագրի` պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Եվ կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։Գործն ընթացքի մեջ է. Քերոբյանը` պարարտանյութերի գների սուբսիդավորման մասինՆշենք, որ հայաստանյան շուկայում վերջին ամիսներին գյուղատնտեսական պարարտանյութերի գինը 75-80 տոկոսով թանկացել է։ Եթե մեկ տարի առաջ գյուղացին պարարտանյութը գնում էր 7000 դրամով, ապա հիմա 19 000 դրամով գտնելիս իրարից հարցնում են`որտեղից են գնել, քանի որ ավելի թանկ գնով վաճառողներ էլ կան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/08/38433347_1:0:844:632_1920x0_80_0_0_00ce4e43d804213ab9bb21e4f0c9b775.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պարարտանյութ, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն
պարարտանյութ, հայաստան, էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ. այն մատակարարել են մարզերին
18:47 09.04.2022 (Թարմացված է: 18:52 09.04.2022) Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրերը, թե պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը կյանքի չի կոչվելու։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ պարարտանյութը մատակարարվել է ՀՀ մարզերին։
Նախարարությունը, միաժամանակ, հերքում է մամուլում տարածվող լուրերը, համաձայն որոնց` 2022 թվականի մարտի 3-ին կառավարության կողմից հաստատված պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը չի իրականացվելու։
«Պարարտանյութերի ներկրումը ՀՀ և մատակարարումը մարզեր ընթացքի մեջ է․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում: Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կտևի մինչև հունիսի 15-ը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի` պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Եվ կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։
Նշենք, որ հայաստանյան շուկայում վերջին ամիսներին գյուղատնտեսական պարարտանյութերի գինը 75-80 տոկոսով թանկացել է։ Եթե մեկ տարի առաջ գյուղացին պարարտանյութը գնում էր 7000 դրամով, ապա հիմա 19 000 դրամով գտնելիս իրարից հարցնում են`որտեղից են գնել, քանի որ ավելի թանկ գնով վաճառողներ էլ կան։