Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

© Photo : Matt KatzenbergerՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին որևէ ինֆորմացիա չկա։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Մալաթիա քաղաքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։

«5,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Մալաթիա քաղաքի Փյություրգե շրջանն է եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին որևէ ինֆորմացիա չկա։
Լրահոս
0