00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարժություն, որը միգրենի ժամանակ կարող է նվազեցնել գլխացավերի հաճախականությունը

© Photo : Zen Bear YogaՅոգա
Յոգա - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2022
Յոգա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միգրենի հաճախականությունն ու ուժգնությունը նվազում են նաև սթրեսային գործոնների նվազման դեպքում։
Կան վարժություններ, որոնք կարող են միգրենի դեպքում նվազեցնել գլխացավերի հաճախականությունը։ Չանշա (Չինաստան) քաղաքի The First Hospital Of Changsha կլինիկայի մասնագետների նոր ուսումնասիրությունների համաձայն` յոգայով կանոնավոր զբաղվելու դեպքում հնարավոր է թեթևացնել միգրենով պայմանավորված գլխացավերը։
Գիտնականները համակարգային վերլուծություն են իրականացրել` գլխացավերը թեթևացնելու վերաբերյալ յոգայի արդյունավետությունը գնահատելու համար։
Արդյունքում միգրենով տառապող 356 մեծահասակների մասնակցությամբ կլինիկական 5 ուսումնասիրություն է արվել։
Դրանից հետո գիտնականները մետա վերլուծություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ յոգան, իսկապես, կարող է զգալի նվազեցնել գլխացավերի հաճախականությունը։

«Յոգան լրացուցիչ թերապիաներից մեկն է դարձել, որն ավելի հաճախ են սկսել օգտագործել ամբողջ աշխարհում։ Յոգաթերապիան կարող է լրացուցիչ օգուտ բերել միգրենով տառապող պացիենտներին` նվազեցնել գլխացավերի նոպաների հաճախականությունը»,–ասում է հետազոտական խմբի ղեկավար Ցի Վուն։

Ավելի վաղ որոշ ուսումնասիրություններ արդեն ցույց էին տվել, որ սթրեսային գործոնների նվազեցմամբ ու մարդու կողմից սթրեսներին արձագանքելու փոփոխություններով պայմանավորված նվազում է նաև գլխացավերի հաճախականությունն ու ուժգնությունը։
Դա նշանակում է, որ սթրեսի մակարդակի նվազմանն ուղղված գործողությունները կարող են օգնել նվազեցնել միգրենի արտահայտումը։ Ապացուցվել էր, որ յոգայի դիրքերը, խորը շնչառությունն ու մեդիտացիան նպաստում են սթրեսի մակարդակի նվազմանը։
Սակայն միգրենի թերապիայի շրջանակում յոգայով զբաղվելուց առաջ հարկ է մի քանի գործոն հաշվի առնել, քանի որ գոյություն ունեն յոգայի տարբեր տեսակներ։ Կարևոր է գտնել այն տարբերակը, որը կնպաստի միգրենի ժամանակ վիճակի թեթևացմանը։
Որոշ բժիշկներ կարծում են, որ միգրենի համար յոգայի արդյունավետ և ոչ արդյունավետ տեսակներ կան։ Նրանք խորհուրդ են տալիս առաջին անգամ այդ մեթոդը փորձողներին խուսափել յոգայով զբաղվելու տեսադասերի կիրառումից, այլ հաճախել դասընթացների, որոնք վարում են պրոֆեսիոնալ մասնագետները։
Պարապմունքներից առաջ պետք է խորհրդակցել յոգայի մարզչի հետ, ներկայացնել յոգայի ձեր պատմությունը, որպեսզի նա կարողանա ճիշտ վարժություններ ընտրել։
Միգրենով տառապող մարդիկ պետք է խուսափեն աշխույժ վարժություններից և էքստրեմալ դիրքերից։ Որոշ պացիենտների համար տեմպի ավելացումը, ընդհակառակը` կարող է միգրենի ախտանիշների առաջացման պատճառ դառնալ։
Դանդաղ յոգան, որի ժամանակ մարդը կենտրոնացնում է ուշադրությունը շնչառության ու մեդիտացիայի վրա, ինչպես նաև խուսափում է վզի մկանների գերլարող դիրքերից, կատարյալ է։
Ո՞րն է տարիքի հետ հիշողության վատթարացման պատճառը. գիտնականների բացահայտումը
Լրահոս
0