https://armeniasputnik.am/20220410/arcakhi-drvoshy-teghadrvel-e-naev-sjuniqi-marzum-40741704.html
Արցախի դրոշը տեղադրվել է նաև Սյունիքի մարզում
Արցախի դրոշը տեղադրվել է նաև Սյունիքի մարզում
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։ 10.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-10T10:42+0400
2022-04-10T10:42+0400
2022-04-10T10:46+0400
դրոշ
արցախ
կապան
երևան
լոռի
հայաստան
«հայաստան» դաշինք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0a/40741659_0:222:1100:841_1920x0_80_0_0_914b80eb696f0be72fe5d79b83d43359.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են ՀՀ Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախի Հանրապետության պետական դրոշը բացի Երևանից, արդեն ծածանվում է նաև նշված վայրերում։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջում։««Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում»,– գրված է հաղորդագրությունում։Նշվում է, որ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։Արցախի դրոշը ներկելու տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն. ՀՀ գլխավոր դատախազությունՀիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։Ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, սակայն մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև երիտասարդ դաշնակցականները որոշ ժամանակ անց փոխարինեցին այն նորով։
կապան
երևան
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0a/40741659_0:119:1100:944_1920x0_80_0_0_b8d2f5900b3f364adf28c1c2aefcbba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դրոշ, արցախ, կապան, երևան, լոռի, հայաստան, «հայաստան» դաշինք
դրոշ, արցախ, կապան, երևան, լոռի, հայաստան, «հայաստան» դաշինք
Արցախի դրոշը տեղադրվել է նաև Սյունիքի մարզում
10:42 10.04.2022 (Թարմացված է: 10:46 10.04.2022) Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են ՀՀ Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախի Հանրապետության պետական դրոշը բացի Երևանից, արդեն ծածանվում է նաև նշված վայրերում։ Տեղեկությունը
հրապարակված է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջում։
««Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում»,– գրված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով Արցախի դրոշը նախատեսվում է տեղադրել հանրապետության տարբեր քաղաքներում։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով
փակեցին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը, և այնտեղ Արցախի դրոշը բարձրացվեց։
Ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը, սակայն մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև երիտասարդ դաշնակցականները որոշ ժամանակ անց
փոխարինեցին այն նորով։