00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն ընդունում է 2020թ․-ի պատերազմի դադարեցման գործում ՌԴ-ի գործադրած որոշիչ ջանքերը․Կլաար

© Photo : official site of the MoD of RAՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2022
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով` Եվրամիությունը հետաքրքրված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունը ճանաչում է 2020 թվականի պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային և որոշիչ ջանքերը, ինչպես նաև մինչ օրս կատարած դիվանագիտական աշխատանքը։
Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է News.am–ին տված հարցազրույցում` անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Ավելի վաղ` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն մտադիր են ԼՂ հարցն օգտագործել սեփական ռուսատյաց հռետորաբանությունն արտահայտելու նպատակով։ Լավրովը նաև ընդգծել էր, որ սահմանագծման և սահմանազատման հարցով հայ–ադրբեջանական երկկողմ հանձնաժողովն աշխատելու է Ռուսաստանի խորհրդատվական ներգրավվածությամբ։
«Ինչպես տարածաշրջանի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եմ տարբեր առիթներով ասել, մենք ճանաչում ենք 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային և որոշիչ ջանքերը, ինչպես նաև մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Բնականաբար, ԵՄ-ն հետաքրքրված է մեր հարևանությամբ անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում, և ես կարծում եմ, որ մեր ջանքերը փոխլրացնում են ցանկացած այլ ներգրավվածության, որը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու հարցում հայերին և ադրբեջանցիներին աջակցելուն է ուղղված»,– նշել է Կլաարը։
Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են իրենց արտգործնախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ Այդ պատճառով ԵՄ–ն հասկանում է, որ այդ բանակցություններն առաջին հերթին վարելու են ԱԳ նախարարները, և քանի որ խոսվում է համապարփակ լուծման մասին, ապա անհրաժեշտ կլինի շատ այլ գերատեսչությունների և կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը։
«Իհարկե, մեզ հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Երեկ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը ևս «ողջունեց Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործընթացի մեկնարկը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։ Եվրամիությունը ողջունում է բրյուսելյան երկրորդ հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ արված դրական բոլոր հայտարարությունները»,– ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականները
Պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը կապված է Արցախի ապագա կարգավիճակի հետ, Կլաարը հայտարարել է, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ որոշվել է նաև մինչև ապրիլի վերջ համատեղ Սահմանային հանձնաժողով հրավիրել:
«Տվյալ հանձնաժողովը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանի երկայնքով և դրա մոտակայքում անվտանգություն և կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շառլ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ` խմբ.) վերահաստատել է խորհրդատվական և այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։ Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի մասին։ Սակայն, ինչպես արդեն պատասխանեցի նախորդ հարցին, մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տևած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, Կլաարը չի ցանկացել թվարկել, թե ինչ է ներառվելու խաղաղության պայմանագրում։ Նրա խոսքով՝ վերջին հաշվով հենց կողմերը պետք է համաձայնության գան երկկողմ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։
«Մեզ հայտնի են տարածաշրջանի ապագայի հարցում Հայաստանի և Ադրբեջանի ունեցած տարաձայնությունները։ Այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարվել է։ Հուսով ենք, որ կողմերին կհաջողվի շրջել հակամարտության էջն ու կառուցողական մասնակցություն ունենալ խաղաղության բանակցություններին։ Եռակողմ երկրորդ հանդիպման ընթացքում Եվրամիությունը վերահաստատել է այդ ուղղությամբ շարժվելու հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամությունը»,– նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:
Այդ հունն արդեն գծվել է․Լավրովը կոչ է արել Բրյուսելին չխանգարել Երևանի և Բաքվի գործընթացին
Լրահոս
0