00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Meedia-ի նախկին գլխավոր խմբագրին արգելել են Էստոնիայից դուրս գալ

© Sputnik / Виктор ТолочкоSputnik Meedia-ի գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևա
Sputnik Meedia-ի գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևա - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Sputnik Meedia-ի գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ելենա Չերիշևան Էստոնիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է ապրիլի 6-ին՝ տանը իրականացված 8 ժամ խուզարկությունից հետո: Ձերբակալվել է նաև նրա ամուսինը՝ Մատի-Դմիտրի Տերեստալը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Sputnik Meedia-ի նախկին գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևային դատարանի որոշմամբ արգելել են դուրս գալ Էստոնիայից:
Էստոնիայի իշխանություններն անցած շաբաթ ազատ էին արձակել Չերիշևին, որին հատուկ ծառայությունները ձերբակալել էին ապրիլի 6-ին՝ իբր խաղաղության դեմ կատարված հանցագործության, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների խախտման կասկածանքով:
«16-ժամյա խուզարկությունից հետո ինձ տարան կալանավայր (քննչական մեկուսարան)։ Հետո` հարցաքննության, հետո դատարանում դատախազը երկու ամիս կալանք պահանջեց։ Հաջորդ օրը դատավորը որոշում կայացրեց երկրից դուրս գալու արգելք սահմանել, արգելված է նաև տունը լքել ավելի քան երեք օրով», - հայտնել է Չերիշևան։
Նրա խոսքով՝ «այժմ ամեն ինչ առգրավվել են՝ տեխնիկա, հեռախոսներ, կանխիկ գումար», – նշել է Չերիշևան։
Ելենա Չերիշևան և նրա ամուսինը՝ Մատի-Դմիտրի Տերեստալը ձերբակալվել են Էստոնիայի հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 6-ին՝ տանը ութժամյա խուզարկությունից հետո: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տալլինից պահանջել էր անհապաղ ազատ արձակել խմբագրին, ապահովել նրա իրավունքներն ու ազատությունները:
Չերիշևայի ամուսինը նույնպես ազատ է արձակվել ձերբակալման պահից 48 ժամ անց:
Մարտի սկզբին Էստոնիայի Sputnik Meedia տեղեկատվական ինտերնետ պորտալը տեղեկացրել էր էստոնական բանկերի և իշխանությունների կողմից ճնշումների և սահմանափակումների, ինչպես նաև իր աշխատակիցների հասցեին սպառնալիքների պատճառով աշխատանքի դադարեցման մասին: Ինչպես այն ժամանակ հայտարարել է գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան, մեկ տարվա ընթացքում Էստոնիայի բանկերը սառեցրել են աշխատակիցների աշխատավարձերը և փակել Sputnik Meedia-ի հաշիվները՝ «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ալկոհոլի ապօրինի վաճառքի» կասկածների հիման վրա:
«Ռոսիա սեգոդնյան» Էստոնիայից պահանջել է տեղեկություն հայտնել անհետացած աշխատակիցների մասին
Լրահոս
0