00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական ճգնաժամն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանի և ՀՀ–ի վրա. ՀԲ–ի կանխատեսումը

© Sputnik / Aram NersesyanԵրեկոյան Երևան
Երեկոյան Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Երեկոյան Երևան
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում սպասվում է էներգակիրների, ցորենի և պարարտանյութերի գների աճ, ինչը կանդրադառնա նաև Հայաստանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ճգնաժամը կարող է բարձրացնել պարենամթերքի և էներգակիրների, ինչպես նաև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների գները։ Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի կանխատեսման մեջ։
Հակամարտությունից առաջ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին էր ընկնում ցորենի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։ Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան իրենց ցորենի մոտ 75 տոկոսը ներկրում են Ռուսաստանից և (կամ) Ուկրաինայից։ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ երկրներ նույնպես կախված են այդ մատակարարումներից։ Դրանց խափանումը, ինչպես նաև պարենի և էներգակիրների գների բարձրացումը կարող է խորացնել գնաճն ու աղքատությունը։
Ուկրաինայում ձախողվել է գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, ավերվել են կամ չեն գործում կարևոր ենթակառուցվածքներ, ինչպես նաև փակվել են Սևծովյան նավահանգիստները (որոնց միջոցով արտահանվում էր ուկրաինական ցորենի 90 տոկոսը): Ռուսաստանում Սևծովյան նավահանգիստները գործում են, բայց խիստ աճել է առաքման ապահովագրավճարը։
Պարենային անվտանգության համար խնդիրներ կարող է ստեղծել նաև պարարտանյութերի պակասը. պատժամիջոցներից առաջ Ռուսաստանն ու Բելառուսը ապահովում էին համաշխարհային շուկայի կալիումային պարարտանյութերի 38%-ը և ազոտական պարարտանյութերի 15%-ը։ Բացի այդ, դրանց գնի վրա կազդի նաև թանկացած գազը, որը ազոտական պարարտանյութերի արտադրության հիմնական բաղադրիչն է։
Կտուժի տարածաշրջանի մի շարք երկրների արտահանումը, որոնց համար Ռուսաստանը կարևոր շուկա է։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում (Բելառուսից հետո) իր արտահանման մեջ Ռուսաստանի տեսակարար կշռով։ Ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժնով Հայաստանը 3-4-րդ տեղը կիսում է Ղրղզստանի հետ։
Ըստ զեկույցի` պատերազմն ու պատժամիջոցները խախտել են ապրանքային մատակարարումների շղթան և բարձրացրել ինչպես ծովային, այնպես էլ օդային մատակարարումներ արժեքը ծովային նավահանգիստների արգելափակման և թռիչքների փոխադարձ արգելքի պատճառով։
Շատ երկրներում կտուժի զբոսաշրջության ոլորտը։ Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի 10 խոշորագույն երկրների թվում են արտագնա զբոսաշրջիկների թվով։ Աշխարհի գրեթե 50 երկրում այս երկու երկրներից ժամանող զբոսաշրջիկները գերազանցում էին ընդհանուր ծավալի 5 տոկոսը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը զգալի կլինի», –նշում է ՀԲ-ն: Կարող են դանդաղել ռուսական ընկերությունների ներդրումները (որոնց բաժին է ընկնում հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40%-ից մի փոքր ավելին)։ Սպասվում է, որ կկրճատվեն Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից դրամական փոխանցումները ( Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը)։
Անորոշությունը կանդրադառնա թե՛ արտադրության, թե՛ արտահանման, թե՛ ծառայությունների ոլորտի վրա․ Ճիշտ է, այստեղ տնտեսությանը կարող են աջակցել այն ռուսաստանցիները, որոնք Հայաստան են ժամանել ռազմական գործողությունից հետո(Հայաստանը կարող է դառնալ այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ զբոսաշրջային հոսքերը չեն կրճատվի, այլ ընդհակառակը՝ կաճեն) ։
Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ ՀՀ-ում աղքատությունը կարող է աճել մինչև 39,6 տոկոս, ինչը 3 տոկոսով շատ է, քան կարող էր լինել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողության բացակայության դեպքում։
Լրահոս
0