00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չնայած բազում գողգոթաներին, մենք ապրել ենք բազմաթիվ հարություններ. Ավագ շաբաթվա խորհուրդը

© Sputnik / Aram NersesyanՀոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա
Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչ պետք անել Ավագ շաբաթվա ընթացքում, որ մաքուր սրտով գնանք դեպի աստվածափառ Հարություն։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն, Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Ավագ շաբաթվա և Սուրբ Զատկի խորհուրդները։
Սուսաննա Հովհաննիսյան, Sputnik Արմենիա

Ավագ շաբաթվա խորհուրդը

Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հոգեշնորհ հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորել է զսպվածություն ցուցաբերել ամեն ինչում։
Նա նաև կարևորել է հոգևոր կյանքում աստվածահաճո արարքները, անդրադարձել առաջին քրիստոնյա ազգի՝ հայերի մեծ առաքելությանը ժամանակակից աշխարհի տեսանկյունից։
Ավագշաբաթյա իրադարձությունները գալիս են հաստատելու այն ճշմարտությունը, որ մարդը ֆիզիկապես մահկանացու է, բայց իր հոգևոր բնությամբ` անմահ:
«Ավագշաբաթյա իրադարձությունների մեջ եկեղեցին կոչ է անում հեռու մնալ ամեն տեսակի զվարճանքներից։ Բայց դժբախտաբար մինչև այսօր տեսնում ենք մշակութային հաստատությունների ավագ շաբաթվա ընթացքին այնպիսի ձեռնարկներ են իրականացնում, որոնք վայել չեն առհասարակ քրիստոնյային, էլ չեմ ասում` աշխարհի առաջին քրիստոնյա պետությանը։ Մեր հավատքը պիտակ չէ, այն պետք է դրսևորվի մեր կենսակերպով»,–ասում է հայր Ասողիկը։
Գյումրիում Զատիկը կնշվի տոնախմբությամբ. հավկիթախաղի հաղթողը կմեկնի Երուսաղեմ

Ձև՞, թե՞ բովանդակություն

Քրիստոս տաճարից վտարում էր լումայափոխներին։ Եկեղեցին, այսօր Տիրոջ նույն կերպարանքով, նույն առաքելությունը շարունակելով, թելադրում և պատգամ է տալիս ի շինություն և փրկություն հոգևոր կյանքի։
«Տոնը ենթադրում է տոնական տրամադրություն, զգեստավորում, ճոխ սեղան։ Դա բնական է, և վատ բան չկա։ Բայց երբ այդ ամենին զուգահեռ մեր հոգում տոնախմբությունը ճշմարտապես չենք կազմակերպում, հոգին հեռու ենք պահում հոգևոր խրախճանքից և սահմանափակվում ենք սեղանային ուտեստային տոնախմբությամբ՝ մեծ հանցանք ենք գործում, նախևառաջ մեր անձի հանդեպ։ Սուրբ Հարության տոնն իր ավետիսով մեզ պետք է գտնի Սուրբ եկեղեցում՝ ողջունելու համար այդ աշխարհասասան իրադարձությունը, որը ոչ մի այլ կրոնում, ոչ մի հավատքի մեջ չկա»,–ասում է հայր Սուրբը։
Նա ընդգծում է, որ Հարության տոնը կյանքի աղբյուրն ու նպատակն է, որը մարդու, առավել ևս, հայ քրիստոնյայի համար շատ կարևոր է։ Քանի որ հայը մարդկության պատմության մեջ ի սկզբանե եղել է Աստծո ժողովուրդը` դրախտի իրողությամբ, հայկական լեռնաշխարհում Նոյան տապանի ուխտի կնքմամբ, «Է»-ի պաշտամունքով, և վերջապես, որպես առաջին քրիստոնյա ազգ։ Եվ սրանք երբեք պատահականություններ չեն։
«Մեր թշնամիները նույնպես այս խորհուրդը շատ լավ գիտեն, դրա համար ամեն կերպ եղծում են մեր պատմությունը, խախտում մեր խաղաղությունը` մեր միջից ելած Հուդաների միջոցով, քայքայում հայի կյանքը։ Բայց դա նրանց երբեք տրված չէ։ Ինչպես Ավետարանն է ասում․ «Եթե Աստված մեզ հետ է՝ ո՞վ է մեզ հակառակ»։ Հակառակ մեր ազգի բազում գողգոթաների, մենք ապրել ենք մեր բազմաթիվ հարություններ։ Այդպես լինելու է ց կատարած աշխարհի»,–ընդգծում է հայր Ասողիկը։

Լինենք Հարության ազգ

«Տոնին ընդառաջ կաղոթեմ, կմաղթեմ և կգործեմ, որ մենք բոլորս Հարության հավատքը ապրենք ամեն օր։ Իրապես լինենք Հարության ազգ, իրապես հավատանք Հարության իրողությանը։ Երբ մենք հավատանք, մեր կյանքում չարիքը տեղ չի գտնի, մենք չենք սահմանափակվի ժամանակի մեջ, այլ ժամանակից վեր կկանգնենք։ Կլինենք հավիտենական էակ, կլինենք իրապես աստվածընտրյալ ազգ և այնպիսի կյանք կկերտենք, որ շահ կլինի ոչ միայն սեփական ազգի համար, այլև ուղենիշ, փարոս աշխարհի մյուս ժողովուրդների համար»,–ասում է տեր Ասողիկը։ Նա հիշեցնում է, որ Հարության հավատքն է, որ գալիս է մեզ ուսուցանելու, թե ինչո՞ւ ենք մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգը։
«Որովհետև մենք պարտավորություն ունենք՝ բարոյականության, ճշմարտության ձայնը բարձր հնչեցնելու բոլոր ժողովուրդների համար։ Քանի որ բոլոր ազգերն Արարատ չունեն, բոլոր ազգերի հայրենիքում չկա Աստտվածատունկ դրախտը։ Մենք ենք այդ դրախտի, այդ աստվածային ուխտի պահապան ազգը»,–ընդգծում է նա։ Տեր Ասողիկը Հարության տոնին ընդառաջ հորդորում է վերանորոգել մեր անձերն անհատական հողի վրա, հավաքական ազգային հողի վրա, որ կարողանանք փառքով, պատվով, արդյունավետությամբ իրականացնել մեր ազգային առաքելությունը մեծ աշխարհում մյուս ազգերի կողքին, որոնք կարիք ունեն մեր ուղղությանը, մեր շիտակությանը, մեր ճշմարտությանը, որպեսզի իրենք էլ իրենց հերթին ուղղորդվեն։
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը. այն նաև մանուկների օրհնության օրն է
Լրահոս
0