Երգչուհի Մաքսիմը հիվանդությունից հետո առաջին անգամ մենահամերգ կտա

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԵրգչուհի Մաքսիմը
Երգչուհի Մաքսիմը - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Երգչուհի Մաքսիմը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգչուհին հայտարարել է, որ համերգը կկայանա Մոսկվայում հունիսի կեսերին։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) երկարատև հիվանդությունից և վերականգնումից հետո հունիսի 17-ին նախատեսում է հանդես գալ առաջին մենահամերգով։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
«Ուզում եմ ձեզ ուրախ նորություն հայտնել. մոտ մեկ տարի անց ես վերջապես կտեսնեմ ձեզ իմ առաջին մենահամերգին։ Այն կկայանա հունիսի17-ին ВДНХ–ի Կանաչ թատրոնի բեմում»,– գրել է նա։
Երգչուհին հիվանդանոց էր տեղափոխվել անցած տարվա հունիսին, մի քանի ամիս այնտեղ է անցկացրել` միացված թոքերի արհեստական շնչառության սարքին, մի քանի շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ։
Լրահոս
0