00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղադրույքներ կարվեն միայն հաշվից հաշիվ փոխանցումով. շահումով խաղերը թափանցիկ կդառնան

© Photo : pxhere / Игровой автоматԽաղասարք
Խաղասարք - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Բաժանորդագրվել
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների, ինչպես նաև վիճակախաղերի մասին օրենքներում հերթական փոփոխությունների նախագիծն է ներկայացվել ԱԺ։ Խաղատներում կանխիկ կվճարեն միայն օտարերկրացիները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Պետությունը հնարավորություն կունենա վերահսկել շահումով խաղերի, վիճակախաղերի ու խաղատների վրա ծախսվող գումարները, տեսնել` ով է խաղում, ինչքան է խաղում ու ինչ գումարներով։ Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը` ներկայացնելով շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների, ինչպես նաև վիճակախաղերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հերթական օրինագծերի փաթեթը։
«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել 2, ավելի ճիշտ` 3 եղանակով. կանխիկ, անկանխիկ, այսինքն` բանկային հաշիվներից և էլեկտրոնային փողի միջոցով։ Նախագիծն առաջարկում է օրենքն ընդունելուց ու ուժի մեջ մտնելուց 10 օր հետո կանխիկ հատվածը հանել։ Այսինքն` հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Իսկ 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել։ Կարող ենք ասել, որ օրենքն ընդունվելուց 6 ամիս ու 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կկարողանան լիցքավորել միայն ու միայն անկանխիկ եղանակով»,– ասաց Պապոյանը։
Անկանխիկ մուտքագրումը ենթադրում է, որ խաղադրույքի գումարը պետք է մուտքագրվի վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին, իսկ հնարավոր շահումը` խաղացողի այն հաշվին, որից կատարվել է մուտքագրումը։
Նախագծի հեղինակների համոզմամբ` նոր կարգավորումը թույլ կտա ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել հատկապես սոցիալապես անապահով խավերի շահերը` խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանելով խաղամոլությամբ տարված մարդկանց համար:
ԶԼՄ–ները պետք է հաշվի առնեն, որ շահումով խաղերի գովազդն ընտանիքներ է քանդում. Մելիքյան
Հարցի հարակից զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նկատեց, որ այսօր ոլորտի ամբողջ գովազդային արշավը հաղթելու ու մեծ գումարներ շահելու մասին է, իսկ խաղացողները խաղում են վատ օրից` դրան հասնելու ու հարստանալու ձգտումից դրդված։
«Հետևաբար, խաղադրույքները բանկային համակարգ տեղափոխելը կբերի նրան, որ իրենք արդեն ֆիհնանսապես ավելի գրագետ կլինեն ու կհասկանան այն բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր է` իրենց ապագա ֆինանսական հնարավորությունների վրա ազդեցություն ունենան»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ կարգավորումը կնպաստի նաև փողերի լվացման դեմ պայքարին։
Արմեն Հայրապետյանը նաև շեշտեց, որ ՀՀ խաղատներում կենդանի խաղի ժամանակ կանխիկ խաղադրույք անելու իրավունք կունենան միայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ ՀՀ քաղաքացիների համար խաղը կլինի անկանխիկ տարբերակով։
«Որպեսզի հետագծելիությունը չերևա, խաղացողները հիմա հիմնականում օգտագործում են էլեկտրոնային դրամապանակներ կամ «Թելսելով» են վճարում անում։ Բանկային քարտով վճարելը այդ հետագծելիությունն ապահովում է, դրա համար էլ այսօր ամենաքիչը վճարումներն արվում են հենց բանկային քարտերի միջոցով»,– ասաց նա։
Խաղատների ու շահումով խաղերի գովազդը Հայաստանում կարող է արգելվել
Քննարկման ավարտին նախագիծն արժանացավ դրական եզրակացության ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018թ.–ին ՀՀ–ում կատարվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, 2019 թ.–ին այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1տրիլիոն 115 մլրդ դրամի։ 2020թ.–ի միայն առաջին 10 ամիսներին կատարվել է 1.5 տրիլիոն դրամի խաղադրույք, իսկ 2021թ.-ին` 3.9 տրիլիոնի։
2018-2020թ–ին գրեթե 2.5 անգամ ավելացել է նաև խաղացողների թիվը` 18 093-ից հասնելով 44 082-ի:
Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ–ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց կազինոների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Պարզելու համար, թե ինչպես է ազդել առցանց մոլախաղերի գովազդը հասարակության վրա, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ից պահանջել էր այս բիզնեսի կազմակերպիչների՝ Vivaro Group (այժմ՝ Soft Construct), Digitaline, Kabarko և Good Soft-ի ֆինանսական հաշվետվությունները։
Լրահոս
0