00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը «ապացույցներ» է ստեղծում ՌԴ ԶՈւ կողմից բնակչության նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինացի ազգայնականները որպես մարդկային վահան պատանդ են պահում ավելի քան 6000 օտարերկրացիների։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Կիևը շարունակում է Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական բանակի դաժան վերաբերմունքի «ապացույցներ» ստեղծելու և համաշխարհային լրատվամիջոցներում տարածելու արշավը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Քաղաքացիներին փրկելու համար Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած աննախադեպ միջոցառումների ֆոնին Կիևի ռեժիմը, այսպես կոչված քաղաքակիրթ Արևմուտքի «զգայուն» ղեկավարության ներքո, Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, շարունակում է արշավը՝ ստեղծելով և տարածելով Ուկրաինայի խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական բանակի դաժան վերաբերմունքի կեղծ ապացույցներ»,- ասել է Միզինցևը։
Գեներալը հավելել է, որ Կիևի իշխանությունները Զապորոժիեի և Դոնեցկի ուղղություններով այսօրվա համար հայտարարված ինը միջանցքներից ոչ մի մարդասիրական միջանցք չեն տրամադրել դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս արագ հումանիտար միջանցքներ տեղակայել ցանկացած այլ ուղղություններով և ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը։
Ի պատասխան խաղաղ բնակչության տարհանման Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի մարդասիրական նախաձեռնություններին, Ռուսաստանի Դաշնությունը լրացուցիչ երթուղի է բացում Մարիուպոլից Բերդյանսկ`երկու ուղղությամբ՝ ցամաքային կամ ծովային:
Միզինցևը նաև ասել է, որ ուկրաինացի ազգայնականները որպես կենդանի վահան պատանդ են պահում ավելի քան 6000 օտարերկրացիների, իսկ 18 պետությունների 76 օտարերկրյա նավեր արգելափակված են ուկրաինական նավահանգիստներում։
Նա ընդգծել է, որ հրետակոծության սպառնալիքը և Կիևի կողմից ստեղծված բարձր ականային վտանգը ծովում թույլ չեն տալիս նավերին ազատորեն դուրս գալ բաց ծով։
Պուտինի հետ կոշտ բանակցություններ են եղել. Ավստրիայի կանցլեր
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։
Լրահոս
0