00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենդ-լիզ Ուկրաինայի համար. ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը Եվրոպայում

© AP Photo / Manuel Balce CenetaԱՄՆ Սենատ
ԱՄՆ Սենատ - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
ԱՄՆ Սենատ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական մեկնաբան
Ամերիկյան լենդ-լիզը, «նիզակների» և Վարշավայի պայմանագրի հին զրահատեխնիկայի եվրոպական մատակարարումները միայն ավելացնելու են Ուկրաինայի կորուստները մարտի դաշտում և երկարացնելու են Կիևի ռեժիմի հոգեվարքը։ Ռուսաստանի հետ ուրիշի ձեռքերով պատերազմելու Արևմուտքի խղճուկ փորձերը կավարտվեն «գործընկերների» ջախջախիչ պարտությամբ, ինչպես պատմության մեջ արդեն մի քանի անգամ եղել է։
Ապրիլի 10-ին Դնեպրոպետրովսկի հարավային ծայրամասում ծովային բազավորման «Կալիբր» բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է եվրոպական երկրներից մեկի կողմից Կիևի ռեժիմին մատակարարված Ս-300 զենիթահրթիռային դիվիզիոնի՝ անգարում թաքցված տեխնիկան։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ խոցվել է Ս-300-ի չորս արձակման կայան և ՈւԶՈւ անձնակազմի մինչև 25 մարդ: Բացի այդ, Ս-300-ի արձակման կայանքներ են ոչնչացվել ՈւԶՈւ օդանավակայանում՝ Խարկովի մարզում: Չափազանց նկատելի թիրախներ են։
Երկու օր առաջ Սլովակիան հայտնել էր Ուկրաինայի ԶՈւ-ին խորհրդային նմուշի Ս-300 ՊՄՈւ զենիթահրթիռային համալիրների մարտկոցի (չորս արձակման կայանք և մի քանի տասնյակ զենիթային հրթիռ) փոխանցման մասին: Ակնհայտ է, որ հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարումն անիմաստ է եղել, սլովակյան Ս-300-ը «արևելյան ճակատում» ծավալվող շրջան չի հասել։ Արևմտյան գործընկերներից ստացվող մնացած ամեն ինչն ուկրաինական տարածքում նույն կերպ «կաղացվի»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այսօրվա կոչը ԵՄ – ի երկրներին՝ Կիևին շտապ տրամադրել այն զենքը, որը նա խնդրում է, անհամապատասխան է նրա պաշտոնին և Ուկրաինայի իրադրությանը։ Սակայն Եվրամիությունը վաղուց վերածվել է ՆԱՏՕ-ի կառուցվածքային ստորաբաժանման, իսկ Բորելը նախկինում էլ հայտարարել էր. «Այս պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նկատի ունի` ուկրաինացիներին ձեռքով և առատ արյունով։
ԱՄՆ-ի Սենատն ապրիլի 6-ին հավանություն է տվել Լենդ- լիզով Ուկրաինային զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման օրինագծին, ինչն անցած 80 տարվա կտրվածքով աննախադեպ երևույթ է: Նշենք, որ փաստաթուղթը Սենատ էր ներկայացվել դեռ հունվարի 19-ին, իսկ մշակվել էր է՛լ ավելի վաղ։ Ուկրաինայի համար նոր լենդ-լիզը ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներում ռազմական տեխնիկա կուտակելու ամերիկացիների փորձն է Ուկրաինայի ԶՈւ-ի համար, իսկ հետո «երկաթե հոսքը» ուղղել սահմանից այն կողմ՝ Ուկրաինայի տարածքում հատուկ գործողությունն ամիսներ կամ տարիներ ձգձգելու նպատակով։

Ուրֆին Ջյուսի փայտե զինվորները

Եվրոպայում ԱՄՆ-ի շահերը պաշտպանելով «ուրիշի դրոշի ներքո»`Ռուսաստանի դեմ ուժային դիմակայությամբ, լիմիթրոֆ երկրները փաստացի ինքնաոչնչացմամբ են զբաղվում՝ առանց հաջողության գեթ մեկ հնարավորության։ Եթե ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, ի վիճակի չէ բացահայտ մարտահրավեր նետել աշխարհի առաջին ջերմամիջուկային տերությանը, ինչպե՞ս կարելի է սնվել ՌԴ-ի հետ պրոքսի պատերազմում տեխնոլոգիապես հետամնաց Ուկրաինայի ձեռքով հաղթելու պատրանքներով։ Հարցը հռետորական է։
Ռուսաստանին բարկացնելու համար ԵՄ-ին սնանկացնելը կամ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները մարտավարական միջուկային հարվածի տակ դնելը բացարձակ անմտություն է։ Անկախ սովորական սպառազինությունների օգտագործմամբ հակամարտության տևողությունից, Արևմուտքում շահառու կարող է դառնալ միայն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը (այստեղ և հիմա ստացվող շահույթով):
Ուկրաինայում զինվորական պարտքը կատարելիս զոհվել է 22-ամյա Գեորգի Էփրիկյանը
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության սկզբից ի վերLockheed Martin-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 18 տոկոսով, Raytheon Technologies Corporation-ինը՝ 14 տոկոսով, General Dynamics-ինը՝ 12,5 տոկոսով: Ուկրաինային զենքի մատակարարումները զգալի եկամուտներ են բերում ամերիկյան ընկերություններին։
Սակայն ռազմավարական իմաստով ուկրաինական լենդ-լիզն ԱՄՆ-ի ձախողումն է, ապակառուցողական բնույթի ակնառու հաստատումը: Լենդ-լիզը նախատեսված է մոտ մեկ տարվա համար, իսկ ԱՄՆ-ի անվտանգության խնդիրը կմնա ընդմիշտ։
Ռազմական հակամարտություններում Վաշինգտոնի ուղղակի շահագրգռվածությունը երաշխավորում է մոլորակի վրա հակաամերիկյան տրամադրությունների աճն ու բազմաբևեռ աշխարհի ձևավորումը: Ոչ մի պետություն չի ուզում կրկնել Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի ճակատագիրը, այսինքն՝ հավաքական Արևմուտքի ագահության հերթական զոհը դառնալ։
Մյուս կողմից, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրն օբյեկտիվորեն չի համընկնում ուկրաինական բանակի հետ․ ՆԱՏՕ-ի ստանդարտներով բարդ սպառազինության (զրահատեխնիկայի, ինքնաթիռների, միջին հեռահարության ՀՕՊ համալիրների) գործնական յուրացման համար մասնագետներին ամիսներ են պետք։ Իսկ Կիևի ռեժիմը ժամանակ չունի։ Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն համառ միջնորդ է հանդես գալիս Արևելյան Եվրոպայի երկրներից «խորհրդային» տանկերի, հրետանու և ավիացիայի փոխանցման համար։
Ուկրաինան պահանջում է ժամանակակից հարյուրավոր ինքնաթիռներ, տանկեր և ինքնագնաց հաուբիցներ, իսկ ստանում է տասնյակ միավոր «second-hand». Ավստրալիան, օրինակ, փոխանցել է 20 «Բուշմաստեր» զրահափոխադրիչներ։ Լեհաստանն ու Կիպրոսը կարծես որոշել են ՈւԶՈւ-ին ուղարկել իրենց Տ-72Մ տանկերն ու ՄիԳ-29 ինքնաթիռները, «Բուկ» և «Տոր» ԶՀՀ-ները։ Սլովակիան պատրաստ է Ուկրաինային վաճառել օգտագործած Zuzana հրետանային կայանքներ, որոնցից ՈւԶՈւ-ն ավելի վաղ ձեռք էր բերել 26 միավոր քանակով․ հեռանկարները մշուշոտ են։
Մեծ Բրիտանիան խոստացել է Ուկրաինային օգնել ռազմական տեխնիկայով և 500 մլն դոլարի վարկերով: Վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 10-ին հայտնել է, որ Լոնդոնը Կիևին կփոխանցիStarstreak հրթիռներ, 300 հակատանկային հրթիռ և բարձրճշգրիտ զինամթերք, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարքեր, զրահաբաճկոններ և սաղավարտներ: Եվ այնուամենայնիվ, Բրիտանիան առայժմ միայն հայտարարում է «ավելի մահաբեր» սպառազինության մատակարարման մտադրությունների մասին, ներառյալ AS-90 ինքնագնաց հաուբիցները։
Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը պատրաստ է հունիսին Կիևի ռեժիմին մատակարարել ժամկետները լրացած 50 Leopard 1 և 60 BMP Marder տանկեր, եթե գերմանական կառավարությունը հավանություն տա: Հարյուր հատ PzH-2000 ինքնագնաց հրետանային կայանքները Կիևը կկարողանա ստանալ 2024 թվականի երկրորդ կեսից ոչ շուտ:
Բրիտանիան խոստանում է հին հականավային Harpoon հրթիռներ փոխանցել՝ առանց «հարպունահարների», այսինքն՝ առանց մասնագետների, նավերի և ՌԼԿ-ների, որոնց «կապված» են համալիրները։ Switchblade ամերիկյան կամիկաձե-դրոնների խմբաքանակը՝ 110 միավոր, «արևելյան ճակատում» եղանակ չի փոխի։ Ուկրաինայի վերազինումն ընդհանուր առմամբ հսկայական խաբեություն է հիշեցնում։
Ուկրաինայի ԶՈւ–ն Խարկովի մարզում զինամթերքով համալրված նոր տանկեր է հանձնել ՌԴ-ին
«Գործընկերները» շատ ջանք են թափում, սակայն «անտիկվարիատն» ու առանձին թանկարժեք «խաղալիքները» չեն բազմապատկում ՈւԶՈւ-ի մարտական հզորությունը, միայն ավելացնում են զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը։ Ռուսական զորքերի ավիահարվածներն արևմտյան և «խորհրդային» սպառազինությանը թույլ չեն տալիս հասնել Ուկրաինայում նշանակման վայր։ Հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ավելի քան 2050 ուկրաինական տանկ և զրահամեքենա։
Կիևի խամաճիկային ռեժիմին պարտադրում են կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Զինված ուժերի ստորաբաժանումների մարտական կայունությունը ոչ ոքի չի հուզում, «մահապարտների» գլխավոր խնդիրը ռուսական բանակին ուժասպառ անելն է և այդ կերպ ՌԴ-ին թուլացնելը։ Արևմուտքին հարկավոր է ուկրաինացիների և ռուսների երկարատև փոխադարձ ոչնչացումը։
Հենց դրա համար էլ միլիարդավոր դոլարներ էին ներդրվում Ուկրաինայի «մայդանացման» և ազգայնականացման համար։ ՈւԶՈւ-ի՝ Ուրֆին Ջյուսի պատգամներով ձևավորված «փայտե զինվորները» սնվում են նացիստական գաղափարախոսության «կախարդական փոշիով» և մարտի դաշտում չեն մտածում։ Արևմտյան կուրատորների ղեկավարությամբ հլու-հնազանդ կիրառում են ԻՊ-ի մարտավարությունը և օրինաչափ պարտություն են կրում. այդ իրողությունը չեն կարող թաքցնել նույնիսկ հաստիքային ուկրաինական «հեքիաթասացները», ինչպիսին նախագահական գրասենյակի խորհրդական փոխգնդապետ Ալեքսեյ Արեստովիչն է։
Ուկրաինային ստիպում են «հաղթել» մի պատերազմում, որին տեխնոլոգիապես պատրաստ չեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ Արևմտյան հնացած սպառազինության մատակարարումներն ու ամերիկյան լենդ-լիզը չեն խոստանում ո՛չ մարտական գերակայություն, ո՛չ էլ «երկրորդ ճակատ» (որի մասին երազում են Կիևում) և երաշխավորում են Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը Դոնբասում և այլուր։ Ամերիկացիները դեռևս 2020թ․-ի դեկտեմբերին գիտեին` «Ամերիկայի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմում Պուտինը հաղթում է»։ Բնականաբար, ուկրաինական պատմությունը մասնավոր դեպք է։
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևն այսօր հայտարարել է, որ Կիևի ռեժիմն ապրում է այն միամիտ հավատով, որ հավաքական Արևմուտքը կառուցելու է ուկրաինական «բարգավաճող ժողովրդավարություն՝ ի հեճուկս ռուսների»։ Ուկրաինայում խաղաղությունն ու կայունությունն անհնար են հակառուսական արտաքին կառավարման և հարկադիր ապառուսականացման պայմաններում՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանի ազգային շահերը։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին
Լրահոս
0