Մերձմոսկովյան Ստուպինոյում գազի պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր․ տեսանյութ

© Sputnik / МЧС РФ МЧС России по Московской области / Անցնել մեդիապահոցԲնակելի շենք Ստուպինոյում
Բնակելի շենք Ստուպինոյում - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջադեպի հետևանքների վերացման մեջ 20 միավոր տեխնիկա է ներգրավված:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Մերձմոսկովյան Ստուպինոյում կենցաղային գազի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ տարածաշրջանային ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Յոթ մարդ տուժել է, նրանցից երկուսը զոհվել են», — հայտնել են գործակալությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բնակելի շենքի չորրորդ հարկում Մոսկվայի ժամանակով 5.54-ին։ Չորրորդ ու հինգերորդ հարկերում արտաքին պատերի փլուզում է տեղի ունեցել։ Բացի այդ, չորրորդ հարկում քանդվել են երկու բնակարանների ներքին միջնապատերը, երրորդ հարկում պատերը ծռվել են, կոտրվել են պատուհանները, ավերվել է միջնապատը, երկրորդ հարկում նույնպես պատուհաններ են կոտրվել։
Հետևանքների վերացմանը մասնակցում է 59 մարդ ու 20 միավոր տեխնիկա:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը՝ սարքավորումների անսարքության պատճառով:
Լրահոս
0