00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատուհանից երևացող լույսը․ Լոզանում ճիշտ է, Երևանում՝ սխալ

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Երևան
Բաժանորդագրվել
Հայաստանում իշխանությունը փոխվի-չփոխվի, մեկ է` պետք է սնվել, տունը տաք պահել, վաղվա-մյուս օրվա մթերքը սառը պահել, իսկ քսակները` ձիգ։ Խոսքը տնտեսելու և խնայելու մասին է։
Չես ասի, թե առատ տարիներին այդ ամենը պետք չէ, բայց դժվար տարիներին ավելի շատ է անհրաժեշտ. այդ ժամանակ հացը խոսքի քերականական արտահայտում չէ, այլ ամենաիսկական գոյական անուն, որը սովորական պայմաններում թույլ է տալիս ապրել, իսկ ծայրահեղ պայմաններում՝ գոյատևել։
Վաղուց ի վեր Հայաստան հասնող հացահատիկի առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից։ Հիմա Ռուսաստանում գները բարձրանալու են, և համապատասխանաբար մեզ համար էլ է հացը թանկանալու։ Մեր ձեռքով և մեր հողում աճեցրած ցորենով մենք մեզ չէինք կերակրում ո՛չ մեր գլխին ընկած անկախությունից առաջ, ո՛չ հետո, ընդամենը 23 տոկոսով էինք կարողանում ինքներս մեզ հացով ապահովել։ Ընդամենը։
Անգամ բնակչության արտագաղթի պայմաններում այսօր դրանով չես կշտանա, ստիպված ենք լինելու ցորենի գնումները շարունակել, իսկ եթե ավելի խելացի լինենք, կսկսենք ավելացնել ցանքատարածությունները։ Առաջին հերթին՝ բարձր լեռնային շրջաններում, որտեղ պտղատու և բանջարանոցային բույսերը վատ են աճում, իսկ խաղողն առհասարակ հրաժարվում է պտուղ տալ։
Բայց այստեղ էլ ջրի խնդիրն է ծագում, առայժմ՝ ոռոգման, իսկ շուտով, հնարավոր է, նաև խմելու ջրի։ Հարցը միայն տարեցտարի ավելի ու ավելի վեր ցատկող գները չեն, մեկ այլ խնդիր էլ կա` թե՛ մեկը, թե՛ մյուսը պակասում են՝ ինչպես օբյեկտիվ պատճառներով, այնպես էլ անտաղանդ կառավարման և բարիքներից անտաղանդ օգտվելու հետևանքով (նույն Սևանա լճից՝ մեզ անընդհատ փրկող սիգով, արևից՝ անկրկնելի ծիրանի համար, խաղողից, որը հասունանում է հայտնի կոնյակի համար և այլն), այդ բարիքներից, որոնք շռայլորեն մեզ տվել է բնությունը, իսկ մենք մեզ այնպես ենք պահում, կարծես մեր արժանիքների համար է մեզ տրված, այլ կերպ լինել չէր էլ կարող։
Ի՞նչ են անում տաք ու կուշտ ապրող խելացի մարդիկ, եթե նրանք իսկապես խելացի են։ Բոլոր առումներով բարեկեցիկ Լոզանում որոշ ժամանակ ապրելով` մի անգամ նկատեցի, որ դիմացի տան պատուհաններում երեկոները լույս չի երևում։
Ավելի ճիշտ՝ եթե քեզ չորս պատուհան է նայում, ապա միայն մեկում ես լույս տեսնում, այնտեղ, որտեղ մարդ կա։ Մարդ չկա՝ լույս չկա։ Ստացվում է, որ շվեյցարացիները ոչ միայն ունևոր են (Լոզանի այդ թաղամասում բնակարանները շատ թանկ են), այլև խելացի, համենայն դեպս՝ այն շվեյցարացիները, որոնք իմ դիմացի շենքում էին ապրում։
Իհարկե, կարելի է խնայողության մասին զրույցը ժլատության դաշտ տանել` հիշելով մեր վանեցի նախնիներին կամ բուլղարական Գաբրովոն, որի բնակիչների մասին նույնպես շատ անեկդոտներ կան։ Օրինակ` մի գաբրովացու հարցնում են․ «Ինչո՞ւ եք այդքան մեծ-մեծ քայլեր անում»։ «Կոշիկներս եմ խնայում»,- պատասխանում է նա։ Ծիծաղելի է, եթե պահարանում քեզ է սպասում ևս մի դյուժին կոշիկ։ Իսկ եթե կոշիկներ չեն մնացել, և սա վերջի՞ն զույգն է։
«Մեծ Բրիտանիան հիսունական թվականներից ի վեր կենսամակարդակի ամենամեծ անկումն է գրանցում։ Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով երկրի բնակիչներից շատերը չգիտեն, թե ինչպես են շարունակելու ապրել»,- գրում է «The Independent»-ը։ Թեև անգլիացիները գիտեն, ինչպես 90-ականների շատ հայեր գիտեին՝ կարիքը խորամանկ է։ Տանը ցո՞ւրտ է` սվիտեր ու տաք գիշերազգեստ հագիր։ Երկար մնա անկողնում, մետրոյի տաքացվող վագոնները նստիր։
Փորձագետների հաշվարկներով (ռուբլու փոխակերպած)` այսօր բրիտանական ընտանիքը լրացուցիչ պետք է վճարի տարեկան մոտ 120 հազար ռուբլի: Հաջորդ բարձրացումը կարող է էլեկտրաէներգիայի ծախսերը հասցնել տարեկան մինչև 2600 ֆունտ ստեռլինգի (290 հազար ռուբլու):
․․․Անհոգ խորհրդային ժամանակներից, երբ կիլովատտը բառացիորեն կոպեկներ արժեր, մեզ արհամարհական վերաբերմունք է փոխանցվել (երևի ժառանգաբար) անիմաստ վառվող լամպերի նկատմամբ՝ տանը, շքամուտքում, փողոցում։
Բայց հիշում ենք անվերջ ու անիմաստ շատախոսությունները, թե մենք՝ աշխարհի ամենաարևոտ երկրի բնակիչներս, ի՞նչ ունենք մտածելու էներգիայի այլընտրանքային աղբյուրի մասին, երբ այն գլխներիս վերևում է կախված, ոչ միայն լուսավորում է, այլև ջերմացնում, միայն վերցրու, հարմարեցրու, փորձարկիր․․․
Եվ ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից։ Հայաստանում՝ գրեթե ոչինչ։ Մինչդեռ Եվրոպայում վաղուց արդեն կառուցում են այսպես կոչված «զրոյական էներգիայով» շենքեր, որոնց բնակիչները մոռացել են էլեկտրաէներգիայի և ջեռուցման հաշիվների մասին․ մեր օրերում հոսանք են ստանում նորագույն էներգաարդյունավետ տեխնոլոգիաների շնորհիվ։ Նույնն է նաև մի շարք սկանդինավյան երկրներում, որոնց էներգետիկ դաշտում մենք նույնքան խայտառակ ձևով ենք պարտվում (0-9), որքան վերջերս՝ ֆուտբոլի դաշտում։
«Մեր դատարկ բաքերը ձեր դատարկ ստամոքսներն են». հակառուսական պատժամիջոցների հակառակ կողմը
Ջրի հետ էլ մոտավորապես նույն պատմությունն է, ինչ լույսի։
Խորհրդային ժամանակներ․ ձմերուկը հոսող ջրի տակ էին սառեցնում, խողովակի մի ծայրն ամրացնում էին խոհանոցի ծորակին, մյուսը պահում մեքենայի վրա, լվանում, մինչև շողշողա։
Հետխորհրդային շրջան․ տներում ջրաչափեր են տեղադրվում, վարձը բարձր չէ, բայց վճարել պետք է։
Մեր օրեր․ տարեցտարի վճարներն ավելի են բարձրանում, բայց փողոցի ցայտաղբյուրներում ջուրը օր ու գիշեր հոսում է։
Բայց սրանք մանրուքներ են, գլխավոր խնդիրը Սևանա լիճն է, որը Հայաստանի խմելու ջրի հիմնական աղբյուրն է։
Միայն անցյալ տարի լճից ոռոգման նպատակով լրացուցիչ մինչև 75 միլիոն խմ-ով ավելի շատ ջուր է բաց թողնվել, քան նախատեսված էր: Թե ինչ եղանակ կլինի ընթացիկ գյուղատնտեսական սեզոնին, դեռ չգիտենք, իսկ կաթիլային ոռոգման մասին, որը պետք է փոխարինի ավանդականին, միայն լսում ենք, բայց ոչինչ չենք տեսնում:
Տարին մեկ, երբեմն՝ ավելի հաճախ, մեզ համար ռազմավարական այդ ռեսուրսը պահպանելու համար ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել Սևանի սիգի որսը։ Սահմանափակում է մտցվել` ոչ ավելի, քան երեք հարյուր տոննա։ Թղթի վրա լավ է հնչում, գործնականում՝ չենք տեսնում։
Ինչպես չենք տեսնում էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրները, որոնք կարող էին խնայել և պահպանել, անկախ նրանից, թե ով և երբ կզբաղեցնի Կառավարական տան գլխավոր կաբինետը Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0