Ուկրաինային արևմտյան զենք է մատակարարվում օրական 8-10 չվերթով. Պենտագոն

© REUTERS / Jason ReedՊենտագոն
Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Պենտագոն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պաշտոնյան չի բացահայտել լոգիստիկ մեխանիզմների մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արևմտյան զենքը Ուկրաինա է առաքվում օրական 8-10 ավիաչվերթով և ավտոշարասյուների գրեթե մշտական հոսքով։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ստեղծել է մատակարարման բարդ ու արդյունավետ մեխանիզմ, և տևական ժամանակ է` կիրառում է այդ մեխանիզմը։
«Մենք կցանկանայինք պահպանել դա», - ասել է նա։
Պաշտոնյան հրաժարվել է բացահայտել լոգիստիկ մեխանիզմների մանրամասները, որոնց շնորհիվ Ուկրաինան ստանում է միլիարդավոր դոլարների զենք, զինամթերք և հանդերձանք, այդ թվում ՝ ՀՕՊ միջոցներ, տանկեր և անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։
Լրահոս
0