00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ չեն գնում, որ Ալիևը չջղայնանա. Իշխան Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Իշխան Սաղաթելյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են քառօրյա նիստերին չմասնակցել։ Փոխարենը մեկնում են Արցախ, Սյունիք, Տավուշ ու Գեղարքունիք։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունը ժողովրդին սպառնում է Ալիևով։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ասում են` Արցախ չենք գնում, որ Ալիևը չջղայնանա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնենք։ Արցախից չենք խոսում, որովհետև դա վտանգավոր է։ Այսինքն` ակնհայտ է, որ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի և, իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ` հերթական անգամ մեր ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,– ասաց Սաղաթելյանը։
Խոսելով ընդդիմության բոյկոտի մասին` ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հայտարարեց, որ այն պայմանավորված է օրակարգում ՀՀ–ի ու Արցախի համար կենսական հարցերի չընդգրկմամբ։
«Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկայում լինելու ենք Սյունիքում, այնուհետև` Տավուշում և Գեղարքունիքում։ Այսինքն` Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր ու նաև` Արցախում»,– ասաց նա։
Իշխանական պատգամավորն Աժ ամբիոնից հանեց ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընդդմիադիր խմբակցությունները չեն մասնակցելու խորհրդարանի այս շաբաթվա լիագումար նիստերին։
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի մարզեր` որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,– ասաց Օհանյանը` ԱԺ ամբիոնին ամրացնելով ձեռքում պահած Արցախի դրոշը։
«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ նախագահության սեղանին ամրացրեց իր մոտ եղած Արցախի դրոշը։
Օհանյանից հետո ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը և հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նույնպես չի մասնակցի ԱԺ նիստերին, քանի որ մեկնում է Արցախ։
Այս հայտարարություններից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
Էս մարդիկ ե՞րբ են աշխատելու. ԱԺ նախագահն ընդդիմության բացակայությունն անհարգելի է համարում
Լրահոս
0