https://arm.sputniknews.ru/20220412/ev-mardkajnvoren-ev-qaghaqakan-arumvov-indz-hamar-shat-cavali-e-pashinjany-pilvojani-masin-40820569.html
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ԱԻ նախարարություն է գնացել` ներկայացնելու նորանշանակ նախարարին։ Վարչապետն անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվող Անդրանիկ Փիլոյանի շուրջ կատարվող... 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T18:16+0400
2022-04-12T18:16+0400
2022-04-12T18:18+0400
նիկոլ փաշինյան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
արմեն փամբուխչյան
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40820144_0:0:1244:700_1920x0_80_0_0_53d5284cebc0f7be3e02868be7324ef0.jpg.webp
ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար և՛ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով շատ ցավալի իրադարձություն է: Նա այսօր այս մասին ասաց ԱԻ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Հայտնել էինք, որ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարար` փոխարինելով վերջերս կալանավորված Անդրանիկ Փիլոյանին։Նրա խոսքով` պետք է հստակ արձանագրել, որ ՀՀ–ում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի։Վարչապետը նշել է, որ, այնուամենայնիվ, Փիլոյանի դեպքում չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։Փամբուխչյանն էլ նշել է, որ ամբողջ ծավալով տիրապետում է ոլորտի աշխատանքներին և առաջնահերթություններին:Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Դրանից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հենց Փամբուխչյանն էլ փոխարինելու է Փիլոյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40820144_186:0:1119:700_1920x0_80_0_0_018afc480ab7b9b68ded3c39b01cc818.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), արմեն փամբուխչյան, նախարար, видео
նիկոլ փաշինյան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), արմեն փամբուխչյան, նախարար, видео
Ե՛վ մարդկայնորեն, և՛ քաղաքական առումով ինձ համար շատ ցավալի է. Փաշինյանը` Փիլոյանի մասին
18:16 12.04.2022 (Թարմացված է: 18:18 12.04.2022) Նիկոլ Փաշինյանն ԱԻ նախարարություն է գնացել` ներկայացնելու նորանշանակ նախարարին։ Վարչապետն անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվող Անդրանիկ Փիլոյանի շուրջ կատարվող դեպքերին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար և՛ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով շատ ցավալի իրադարձություն է: Նա այսօր այս մասին ասաց ԱԻ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին
ԱԻՆ աշխատակազմին ներկայացնելու ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարար` փոխարինելով վերջերս կալանավորված Անդրանիկ Փիլոյանին։
«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` պետք է հստակ արձանագրել, որ ՀՀ–ում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի։
Վարչապետը նշել է, որ, այնուամենայնիվ, Փիլոյանի դեպքում չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։
Փամբուխչյանն էլ նշել է, որ ամբողջ ծավալով տիրապետում է ոլորտի աշխատանքներին և առաջնահերթություններին:
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով
կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին
Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Դրանից հետո մամուլում
լուրեր էին շրջանառվում, որ հենց Փամբուխչյանն էլ փոխարինելու է Փիլոյանին։