ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը. նրանք մեկնում են Արցախ

© Photo : official site of the Parliament of RAԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Արցախի դրոշով ԱԺ հերթական նիստի ժամանակ (12 ապրիլի, 2022թ). Երևան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը Արցախի դրոշով ԱԺ հերթական նիստի ժամանակ (12 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդդիմադիր խմբակցությունները մինչ դահլիճը լքելը ԱԺ ամբիոնին ու նախագահության սեղանի մոտ տեղադրեցին Արցախի դրոշները։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդմադիր խմբակցությունները չեն մասնակցելու խորհրդարանի այս շաբաթվա լիագումար նիստերին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի մարզեր` որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,– ասաց Օհանյանը` Աժ ամբիոնին ամրացնելով ձեռքում պահած Արցախի դրոշը։
«Հայաստան» խմբակցության անդամ, Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ նախագահության սեղանին ամրացրեց իր մոտ եղած Արցախի դրոշը։
«ՀՀ իշխանություններն անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա–թուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,– իր ելույթում ասաց Սեյրան Օհանյանը։
Խորհրդարանական մեծամասնությունը, ըստ Օհանյանի, կցված լինելով գործադիր իշխանությանը` ապաքաղաքական է դարձնում քաղաքական թիվ մեկ ինստիտուտը` խորհրդարանը։
Ուզում ենք մարդկանց մոտ պահել ազգային արժեքներին. Գյումրիում ծածանվեց Արցախի դրոշը
Օհանյանից հետո ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցութքյան անդամ Հայկ Մամիջանյանը, որը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նույնպես չի մասնակցի Աժ նիստերին, քանի որ մեկնում է Արցախ։
Այս հայտարարություններից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
Լրահոս
0