00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե օրենքը չընդունվի, խաղադրույքների շրջանառությունը կհասնի 5-6 տրիլիոնի. պատգամավոր

© Photo : official site of the Parliament of RA«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Խաղադրույքների աճը դադարեցնելու կամ առնվազն դանդաղեցնելու համար իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են խաղադրույքների իրականացման միայն մեկ տարբերակ թողնել` հաշվից հաշիվ փոխանցումով։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած նոր օրինագիծը չընդունվի, շահումով խաղերի խաղադրույքների շրջանառությունը հաջորդ տարի կհասնի 5-6 տրիլիոնի։ Այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` ներկայացնելով շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների, ինչպես նաև վիճակախաղերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու հերթական օրինագծերի փաթեթը։
«4-5 ամիս առաջ 3.2 տրիլիոնի մասին էինք խոսում, հիմա` 3.9-ի, մի տարի առաջ խոսում էինք 1.5 տրիլիոնի մասին։ Այսինքն` այստեղ փաստացի երկրաչափական աճ կա, և ենթադրում եմ` այս տրամաբանությամբ մենք հաջորդ տարի արդեն 5-6 տրիլիոն շրջանառության մասին ենք խոսելու»,– ասաց նա։
Խաղադրույքների աճը դադարեցնելու կամ առնվազն դանդաղեցնելու համար Պապոյանն ու օրինագծի համահեղինակներն առաջարկում են խաղադրույքների իրականացման միայն մեկ տարբերակ թողնել` հաշվից հաշիվ փոխանցումով։ Այսինքն` խաղադրույքի գումարը պետք է մուտքագրվի վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին, իսկ հնարավոր շահումը` խաղացողի այն հաշվին, որից կատարվել է մուտքագրումը։
«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները լիցքավորում են հետևյալ տարբերակներով` կանխիկ և անկանխիկ, այսինքն` բանկային հաշիվներից և էլեկտրոնային փողի միջոցով։ Նախագիծն առաջարկում է օրենքն ընդունելուց ու ուժի մեջ մտնելուց 10 օր հետո կանխիկ հատվածը հանել։ Այսինքն` հնարավոր չի լինելու կանխիկ ձևով լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Իսկ 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել։ Կարող ենք ասել, որ օրենքն ընդունվելուց 6 ամիս ու 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կկարողանան լիցքավորել միայն ու միայն անկանխիկ եղանակով»,– նախագծի բուն կարգավորումներն այսպես մեկնաբանեց Պապոյանը։
Մարդիկ անգամ տներն են վաճառում. ե՞րբ է արդյունավետ խաղամոլությամբ տարվածների բուժումը
Պատգամավորը նաև շեշտեց, որ այսօր խաղամոլության մեջ ներգրավված են հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, որոնք չունեն բանկային հաշիվ, քարտ, հետևաբար առաջարկվող կարգավորումը առաջին հերթին ուղղված է լինելու հատկապես այս խավի ու նրանց ընտանիքների պաշտպանությանը։
«Օրինակ` Պողոս Պողոսյանը նպաստառու է, խաղում է։ Հիմա չենք կարողանում իդենտիֆիկացնել, որովհետև կանխիկ է խաղում, և չկա տվյալների ամբողջական բազան։ Օրենքի ընդունումից հետո իդենտիֆիկացնելու հնարավորություն ենք ունենալու ։ Պետք է ինչ–որ մեխանիզմ մշակվի, որովհետև չի կարող պետությունը հարկատուներից գումար հավաքել, տալ այդ նպաստառուին նրա երեխայի նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար, բայց նա գնա խաղա»,– ասաց պատգամավորը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018թ.–ին ՀՀ–ում կատարվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, 2019 թ.–ին այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1 տրիլիոն 115 մլրդ դրամի, իսկ 2020թ.–ի միայն առաջին 10 ամիսներին կատարվել է 1.5 տրիլիոն դրամի խաղադրույք, իսկ 2021թ.-ին` 3.9 տրիլիոնի։
2018-2020թ.–ին գրեթե 2.5 անգամ ավելացել է նաև խաղացողների թիվը` 18 093-ից հասնելով 44 082-ի:
Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ–ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց խաղատների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը` գովազդային վահանակների վրա, համացանցում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Պարզելու համար, թե ինչպես է ազդել առցանց մոլախաղերի գովազդը հասարակության վրա, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ից պահանջել էր այս բիզնեսի կազմակերպիչների՝ «Vivaro Group» (այժմ՝ «Soft Construct»), «Digitaline», «Kabarko» և «Good Soft»-ի ֆինանսական հաշվետվությունները։
Լրահոս
0