00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը սահմանափակել է հայ ուխտավոր–հավատացյալների մուտքը Սուրբ Հարության տաճար

© AFP 2024 / GALI TIBBONՀայ հոգևորականները Երուսաղեմում
Հայ հոգևորականները Երուսաղեմում - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Հայ հոգևորականները Երուսաղեմում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ եկեղեցին Իսրայելի ոստիկանությունից պահանջում է չեղարկել սահմանափակումների մասին որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ Իսրայելն այս տարի սահմանափակել է հայ ուխտավոր–հավատացյալների մասնակցությունը «Լույսի» հոգևոր արարողությանը։
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Իսրայելի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Պատրիարքության ներկայացուցիչներին ասել են, որ արարողությանը մասնակցելու իրավունք է տրվում ընդամենը 1000 ուխտավորների, որոնցից միայն 200-ը պետք է լինեն հայեր։
«Սուրբ Յարութեան տոնիցն առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` իր հավատացյալներին տեղեկացնելու այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է պարտադրել այս տարի»,– գրում է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը` հավելելով, որ Պատրիարքության ներկայացուցիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել ոստիկանության որոշման հետ ու լքել են ժողովը։
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ իրավունքներ ունի «Լույսի» արարողության ժամանակ, որոնք արձանագրված են Ստատուս Քվոյի համաձայնագրով:
Դրա համաձայն` Հայ Առաքելական Եկեղեցուն է վերապահված Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դուռը բացելու իրավունքը։ Այս արարողությունը տեսնելու համար ամեն տարի հայ ու օտարերկրացի հազարավոր ուխտավորներ են գալիս Երուսաղեմ։
Առաջինը տաճար մուտք է գործում Հայ Պատրիարքը` ուխտավորների ուղեկցությամբ, նրան հաջորդում է Երուսաղեմի հույն Պատրիարքի մուտքը Քրիստոսի Սուրբ գերեզման` այնտեղից դուրս բերելու Փրկչի Հարությունը խորհրդանշող «Լույս-Կրակը»:
«Վերոնշյալ իրավունքները դարեր շարունակ տարբեր իշխանությունների ու տիրակալների օրոք իրագործվել են առանց որևէ սահմանափակման: Ուստի սույն հայտարարությամբ մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Իսրայելի ոստիկանության սահմանափակումների որոշման դեմ ու պահանջում ենք, որ այս տարի ևս, նախորդ տարիների պես, «Լույսի» արարողությունը կատարվի առանց հավատացյալների թվի սահամանփակումների»,– ասված է Երուսաղեմի Հայոց պատրիարքության հայտարարության մեջ:
Առաքելական եկեղեցին Իսրայելի կառավարությանը հիշեցնում է ստանձնած միջազգային պարտավորությունը` կրոնական արարողությունների ազատությունը երաշխավորելու, դրանց անխափան կազմակերպումն ու անցկացումն ապահովելու վերաբերյալ:
Հայ եկեղեցին նաև Իսրայելի ոստիկանությունից պահանջում է հարգել այդ հանձնառությունն ու չեղարկել սահմանափակումների մասին որոշումը։
Երուսաղեմի հայ պատրիարքարանի կալվածքները վարձով են տրվում առանց միաբանների որոշման
Իսրայելի ոստիկանությունը սահմանափակումներ է մտցրել նաև այլ ազգերերի հավատացյալների նկատմամբ։ Հունական ուղղափառ պատրիարքարանն էլ իր հերթին հայտարարել է, որ չի ենթարկվի Իսրայելի ոստիկանության հրամաններին և չի սահմանափակի հավատացյալների մուտքը «Լույսի» հոգևոր արարողությանը: Իսրայելի ոստիկանության հայտարարության համաձայն՝ ապրիլի 23-ին Տիրոջ Գերեզմանի տաճար մտնել թույլատրվում է միայն հազար մարդու, ևս 500 մարդ կարող են հետևել արարողությանը եկեղեցու պատերից դուրս:
Նման սահմանափակում քրիստոնյաներին ներկայացվել է առաջին անգամ։ 2021 թվականի ապրիլի 30-ին, երբ Մերոն լեռան վրա հրեական տոնին մահացավ 30 մարդ, հրեա մասնակիցների նկատմամբ սահմանափակում մտցվեց։ Նշվում է, որ պատճառն այն է, որ Իսրայելի իշխանությունները վախենում են ահաբեկչություններից և բախումներից։
Լրահոս
0