Խաղաղության պայմանագրի կնքման հարցում Փարիզը կշարունակի օգնել Երևանին և Բաքվին. ԱԳՆ

Здание МИД Франции - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ապագայի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ ԱԳՆ-ից նաև մեկնաբանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի ապագայի հարցը։
Հայտարարության մեջ ասվում է, որ որպես գործընկեր, ԵՄ-ում նախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը` նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Ֆրանսիան տարբեր ուղղություններով շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հումանիտար հարցերում առաջընթաց գրանցելու, սահմանազատման, տարածաշրջանի բացման, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին աջակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն աշխատանքային այցով գտնվում է Երևանում։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարարի հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ճակատագիրն անհայտ է, քանի որ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործընկերները, «ռուսաֆոբիայի թնջուկի մեջ խճճված», հրաժարվում են ՌԴ գործընկերների հետ աշխատել անգամ այդ ձևաչափում։
Լավրովն ընդգծել էր՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ոչ միայն այս հակամարտությունը, այլև երկրի վրայի մնացած բոլոր հակամարտություններն իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդն են դարձնում՝ ստիպելով բոլորին դադարեցնել փոխգործակցությունը բոլոր ձևաչափերով, որպեսզի թելադրեն իրենց միակողմանի կամքը:
Լրահոս
0