Պուտինը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո պատմել է համատեղ նախագծերի և պլանների մասին

© Sputnik / Михаил КлиментьевՌուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը «Վոստոչնի» տիեզերակայանում (12 ապրիլի, 2022թ)․ Ամուրի շրջան
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը «Վոստոչնի» տիեզերակայանում (12 ապրիլի, 2022թ)․ Ամուրի շրջան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանն ու Բելառուսն ավարտել են էլեկտրաէներգիայի միասնական շուկայի նախագծի համաձայնեցումը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը և Բելառուսը միութենական ծրագրերի մոտ 30 տոկոսն արդեն իրականացրել են, որոնք նախատեսված էր անել մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախագահը պարզաբանել է, որ մասնավորապես բանկային հատվածում սահմանվել են միասնական դրամավարկային քաղաքականության ձևավորման, արժութային կարգավորման, ազգային վճարային համակարգերի ինտեգրման մոտեցումները: Ստորագրվել է նաև մաքսային օրենսդրության ներդաշնակեցման մասին պայմանագիր։
Բացի այդ, մշակվում են ֆինանսական ռիսկերի կառավարման միջպետական կենտրոնի գործարկման հարցերը։ Ստեղծվում է անուղղակի հարկերի վարչարարության ինտեգրված համակարգ։
«Ընդառաջեցինք մեր բելառուս ընկերներին և ապահովեցինք Ռուսաստանի տրամադրած վարկերի սպասարկման հարմարավետ պայմանները։ Հուսով ենք, որ դա կնպաստի Միութենական պետության ամբողջ ֆինանսական հատվածի ամրապնդմանը»,– հավելել է Պուտինը:
Անդրադառնալով ռուսական գազի համար ռուբլով հաշվարկների թեմային՝ Պուտինն ընդգծել է, որ նման մոտեցումը նվազեցնում է պատժամիջոցների բացասական ազդեցությունը նաև Բելառուսի համար: Նա նաև նշել է, որ ՌԴ-ն պահպանում է ներքին սպառման համար Բելառուս մատակարարվող նավթի և գազի ամենաբարենպաստ գները:
ՌԴ նախագահը հավելել է, որ ՌԴ-ն և Բելառուսն ավարտել են էլեկտրաէներգիայի միասնական շուկայի նախագծի համաձայնեցումը:
ՌԴ նախագահը հայտարարել է` Ռուսաստանը և Բելառուսը նաև հստակեցրել են համատեղ զորավարժությունների պլանները, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը։
Լրահոս
0