Քարաթափում Վարդենյանց լեռնանցքում. քարերը հեռացնելու համար հատուկ տեխնիկա է պետք

© Photo : official site of MES of RA Քարաթափում Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում
Քարաթափում Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փրկարարներն արդեն սահմանազատել են տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր` ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
«Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1.5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Քարաթափում Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. վտանգը պահպանվում է
Լրահոս
0